ԱՀՀ Կրթության Նախարար Վրեժ Քոսայանի 1-ին ելույթը Խորհրդարանի 2-րդ նստաշրջանում` «Հայոց լեզու եւ ուսուցումը»

Վրեժ Քոսայան ` «Հայոց լեզու եւ ուսուցումը»

Ամբողջ աշխարում այսօր խոսվում է մոտավորապես 6 500 լեզու: Հայոց լեզուն նրանցից ամենա հներից մեկն է: Այս լեզուների համարյա կեսը վերանալու վտանգի տակ է այս դարում:

Հայոց լուզուն եւ հայոց լեզվի իմաստությունը եւ ուսուցումը շատ կարեվոր է արեւմտահայերի եւ Արեւմտյան Հայաստանի բնակցության ու քաղաքացիների համար: Հայերենը պետք է լինի Արեւմտյան Հայաստանի և արեւմտահայերի հաղորդակցության միասնական լեզուն:

Գիտենք, որ արեւմտահայերի մեծամասնությունը հայերենի չի տիրապետում, կամ քիչ է իմանում, մի մասն էլ ընհանրապես հայերեն չի իմանում: Եթե ի նկատի առնենք իսլամացած արեւմտահայերի վիճակը, որոնց մի մասը արդեն ընդունում եւ վերադառնում է իր հայկական առմատներին, կավ ելքեր ու եղանակներ է պնտրում, կամ հարմար պահի է սպասում առմատներին վերադառնալու համար, ապա էլ ավելի կարեւոր է դառնում հայերենի իմաստությունը նաեւ նրանց համար:  Հայերենի ուսուցումը կօգնի նրանց ավելի արագ, շուտ ու հեշտ վերադառնալ իրենց հայկալան առմատներին եւ իրենց զգալ որպես հայ:

Որպեսզի հայերենը դառնա մեր միասնական լեզուն, արեւմտահայերի ու քաղաքացիների համար, պետք է սկսել հայոց լեզվի դասագրքերի, բառարանների, զրուցարանների պատրաստման եւ հրատարակման աշխատանքները ու կազմակերպել ուսուցման հարմար ձեւերը, եղանակները ու աշխատանքները:

Այս աշխատանքները սկսելու, շարունակելու և հաջղություն արձանագրելու համար մեզ պետք են հայոց լեզվի մասնագետներ, ուսուցիչներ:

Ես առայժմ պատրաստում եմ <<Հայոց լեզվի դասընթացներ սկզնակների համար>> դասագիրքը: Այն շվեդերենի միջոցով հայերեն սովորելու համար է: Որպեսզի թուրքալեզու արեւմտահայերն էլ /իսլամացած հայերըն էլ/ կարողանան օգտվել գրքից, մտադիր եմ հետագայում այն պատրաստել, հարմարացնել նաեւ թուրքերեն-հայերեն լեզուներով:

Ես պատրաստում եմ նաեւ <<Հայերեն – Շվեդերեն / Շվեդերեն – Հայերեն Բառարան>>, որը ամեն մի կողմը կպարոնակի 30 հազար բառ: Այս երկու աշխատանքները վերջացնելուց հետո մտադիր եմ, ամեն մի կոզմը 5-7 հազար բառ պարունակող Հայերեն – Թուրքերեն / Թուրքերեն – Հայերեն Բառարան ու թուրթերեն / հայերեն զրուցարան պատրաստել:

Արեւմտահայերի համար հայոց լեզվի ուսուցման դասընթացները պետք է կազմակերպել նաեւ համացանցի միջոցով:

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապես պարոն Տիգրան Պաշաբեզյանի կողմից, որպես Կրթության նախարարության ծրագրային առաջնահերթություններ առաջարկվել էր հետեւյան 4 առաջարկները:

  1. Դասագրքերի պատրաստում, ուսուցման աշխատանքների կազմակերպում:
  2. Հայոց լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպում համացանցի ընձեռած հնարավորությունների միջոցով:
  3. Բառարանների պատրաստում եւ հրատարակում:
  4. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության նախարարության աշխատակիցիների եւ աջակիցների ցանկի համալրում:

Այս առաջարկները Կառավարության սեպտեմբերի 9-ի 2014թ-ի նիստում քննարկվել և ընդունվել էր:

Այս հանձնարարությունների և պարտականությունների իրականացման համար աշխատելու եմ իմ հնարավորությունների սահմաններում:

 

Վրեժ Քոսայան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության նախարար

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ նստաշրջանի նիստում

Երեւան, 18 հոկտեմբերի 2014թ.

 

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

10 + 18 =