Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողով

 

Նանձնաժողովի նախագահ` Մացակ Փոլադեան

Հանձնաժողովի անդամներ

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողովը խնդիր ունի մշակելու ու ներկայացնելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի հանձնաժողովի, Արեւմտյան Հայաստանի հայերի, Արեւմտյան Հայաստան պետության մեջ ապրող հայերի եւ մյուս ժողովուրդների Արտաքին քաղաքականության ձեւավորման եւ միջխորհրդարանական կապերի իրավական, քաղաքական, ռազմավարական բովանդակային հայեցակարգը, որը կդառնա նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության, նրա արտաքին քաղաքականության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի իրավական, քաղաքական, ռազմավարական համապարփակ ծրագրի հիմքը:

Հանձնաժողովը հաշվի է առնելու, որ առաջնային խնդիրներից են.

-1878 թ. Սան Ստեֆանոյի դաշնագրից սկսած հայկական տարածքներում, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու հանձնառություն վերցնելու, իսկ իրականում հայերի բռնագաղթ եւ ցեղասպանություն իրականացնելու թուրքական իրարհաջորդ կառավարությունների ցեղասպան քաղաքականության դատապարտման խնդիրը,

-Ռուսաստանի կառավարության դեկրետի հոդվածների իրականացումը Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ,

-Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող դրույթների իրականացումը,

-ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի իրագործումը՝ Արեւմտյան Հայաստանում,

-Կիլիկյան Հայաստանի Անկախության հռչակագրի իրականացումը,

-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկյան Հայաստանի ծովային սահմանազատման՝ ծովային սահմանների խնդիրը,

-Հայերի ցեղասպանության (1894-1923 թթ.) դատապարտման խնդիրը,

-Հայերի ցեղասպանությունը, որը սկիզբ է առել դեռեւս 1894-96 թթ. Արեւմտյան Հայաստանում, շարունակվել 1904 թ. Սասունում, 1909 թ. Ադանայում, 1915-23 թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Օսմանյան կայսրության մեջ եւ Արեւելյան Հայաստանում, 1937-38 թթ. Դերսիմում, 1905 թ. Անդրկովկասում, 1918 թ. Բաքվում, 1920 թ. Շուշիում, 1988-90 թթ. Ադրբեջանում՝ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, իրականում՝ շարունակվում է մինչեւ այսօր եւ դա թուրքական ու ադրբեջանական իրարհաջորդ կառավարությունների հայատյաց, այլատյաց քաղաքականության անմիջական հետեւանքն, որը որպես մարդկության դեմ հանցագործություն՝ ռասիզմ, պետք է դատապարտվի:

Այլ կերպ հնարավոր չէ ապահովել հայության եւ Հայաստանի լիարժեք անվտանգության խնդիրը ողջ աշխարհում:

1970 ական թթ. սկսած հալածանքների թիրախ դարձան Միջին Արեւելքում ապրող հայերը, մասնավորապես 1979 թ. սեպտեմբերին բռնության ու հալածանքի մի նոր փորձ իրականացվեց Լիբանանի հայության նկատմամբ, ԱՄՆ-ի Իրաք ներխուժումից հետո կազմալուծվեց Իրաքի հայկական գաղթավայրը, այսօր վտանգված է Սիրայի հայությունը: Նաեւ Միջին Արեւելքի հայության անվտանգության խնդիրներն են ստիպում մտածել հայության դեմ ուղղված ռասիզմի ու այլատյացության դատապարտման խնդրի հույժ կարեւորության մասին:

-Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի հատուցման խնդիրը,

-Հայկական տարածքների օկուպացիայի համար փոխհատուցման խնդիրը,

-Հայկական պատմամշակութային հուշարձանների պաշտպանության խնդիրը,

-Հայկական պատմամշակութային եւ քաղաքակրթական արժեքների պաշտպանության խնդիրը,

-Հայկական տարածքների բնական ռեսուրսների պաշտպանության խնդիրը,

-Գենետիկ պաշարների, մտավոր սեփականության, ավանդական գիտելիքների եւ բանահյուսության, մշակութային դրսեւորումների պաշտպանության խնդիրը:

-Հայերի հայրենիք վերադարձի խնդիրը:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

4 × 2 =