28.12.2023 — Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 28-12-2023 թ. Skype-ով

 Նիստի սկիզբը`
ժամը 21-00-ին, (Հայաստան)
ժամը 20-00-ին, (Ռուսաստան)
ժամը 18-00-ին, (Ֆրանսիա)

ժամը 10-00-ին, (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:

Նիստի օրակարգ

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի 3-րդ գումարման 1-ին նստաշրջանից հետո պատգամավորի թափուր տեղերի համար լրացուցիչ ընտրությունների մասին։
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կառուցվածքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու վերաբերյալ:
  3. Արցախի Հանրապետության վերաբերյալ մեր ընդունած որոշման իրականացման մասին։ Որոշման ամբողջական անվանումն է․ «ՈՐՈՇՈՒՄ Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդին եւ միջազգային հարթակներում ներկայացնելու եւ նրա իրավունքները պաշտպանելու ողջ իրավական քաղաքական հանձնառության մասին»։
  4. Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շուրջ ստեղծված ներկայի իրավիճակից դուրս գալու հայեցակարգային ուղիների մասին, վեց կետեր։
  5. Այլ հարցեր:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

27.12.2023 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

10 − three =