Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում մեկնարկել է 8-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
4 տարին մեկ անցկացվող Համահայկական խաղերին այս տարի մասնակցում է 42 երկրի շուրջ 7000 մարզիկ: Խաղերի կարգախոսն է «Միասնություն սպորտով»։
Ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև, որոնց համար խաղարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է նաև կանանց ֆուտբոլը։