«Նեմեսիս»-ի հուշարձանի կառուցումից ժամեր հետո դառնում է Թուրքիայի կողմից բացած օդային ճանապարհի բարեգթության օղակը փակվում է, եւ դրա մասին իրենք շատ պարզ ասում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:
Նա հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե մենք ի՞նչ գին ենք վճարում, ինչ ենք զիջում, որ «զարգանանք»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն առաջարկեց լինել ոչ թե հարցուպատասխանի, այլ իրար հետ մտածելու ռեժիմում. «Ես ուզում եմ վերադառնալ հայրենասիրության մեր մոդելին: Մի դեպքում ասում ենք տեղը նեղ է, չենք կարողանում ապրանքներ արտահանել, անցակետերը բացվում-փակվում են, եւ այնպես չի, որ տարբեր ուղղություններով մեր գնալ-գլու վրա արձանները չեն ազդում: Օրինակ, հարց, մենք առերեսվո՞ւմ ենք, թե այդ հարաբերությունների վրա ասենք, ժամանակին Նժդեհի արձանի տեղադրումն ինչ ազդեցություն է ունեցել: Ուզում եմ հիշեցնել, որ այդտեղ մենք լուրջ խնդիրներ ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ: Այնպես չէ, որ միայն արեւմտյան ուղղությունից ենք արձանների վերաբերյալ հարցեր ստանում:
Մենք պետք է հասկանանք, որ ռազմավարական ընտրության առաջ ենք կանգնած: Դուք ասում եք՝ այդ արձանն ուշացած էր: Ես հարց եմ տալիս, եթե այդպիսի արձան ՀՀ-ում չլիներ, ինչը կտուժեր եւ ինչ կշահեինք:
Ինչու է այդ արձանը (Նեմեսիսի-խմբ) տեղադրվել է մի պարզ պատճառով. երբ այդ թեման սեղանից սեղան գնացել է, բոլորը մտածել են, որ այս դավաճանության ընդհանուր տրամաբանության մեջ եթե չհամաձայնենք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք:
Բոլորս շարժվում ենք տրամաբանությամբ, որ այնպես չանենք, որ մեզ ասեն դավաճան, բայց մենք իրականում մեր երկրի ազգային ու պետական շահերին դավաճանում ենք: Կարեւորը, որ ալիբի ունենանք, որ դավաճանություն չենք արել: Բայց որ մենք խորքային դավաճանություն ենք անում, դրա մասին ոչ ոք չի խոսում:
Այո, այստեղ կա պրոբլեմ, բայց դա մեր պրոբլեմն է: Ն րանք, որոնք մեր ճանապարհները փակում են, իրենք ոչ մի պրոբլեմ չունեն»,-ասաց Փաշինյանը:
Թադեւոս Ավետիսյանը նկատեց, որ եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, կարող ենք Քեմալ Աթաթուրքի արձանը տեղադրենք եւ Թուրքիայի հետ ստանանք արտոնյալ առեւտրի ռեժիմ, բայց այդպես չի լինում: