Երևանում հանդիսավորությամբ բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող

Երևանի սրտում՝  Երեւանի պետական ​​համալսարանի եւ Հայաստանի պետական ​​ռադիոհեռուստատեսության դիմաց, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում, այսօր՝ ապրիլի 25-ին, հանդիսավորությամբ բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող: Այս մասին տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:

Սողոմոն Թեհլիրյան, Արամ Երկանյան, Արմեն Գարո, Գրիգոր Մերջանով, Արա Սարգսյան, Ավետիք Իսահակյան, Հրաչ Փափազյան, Շահան Նաթալի, Հակոբ Մելքումով, Երվանդ Ֆունդուկյան, Միսաք Թորլաքյան, Արշավիր Շիրակյան, Արշակ Եզդանյան, Ստեփան Ծաղիկյան, Արտաշես Գեւորգյան, Պետրոս Տեր Պողոսյան. 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև այս հուշարձանի միջոցով, որը հարգանքի տուրք, յուրօրինակ խոնարհում ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության պատգամ է:

 

Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ, քանդակի հեղինակն է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

19 − 15 =