Դիմում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին (2015թ. մարտի 17-ին Կարսում կազմակերպված TANAP խողովակաշարի կառուցման մեկնարկի արարողության կապակցությամբ)

Դիմում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին (2015թ. մարտի 17-ին Կարսում կազմակերպված TANAP խողովակաշարի կառուցման մեկնարկի արարողության կապակցությամբ)

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովն իր բողոքն է հայտնում Թուրքիայի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների կողմից 2015-ի մարտին 17-ին Կարսում կազմակերպված TANAP խողովակաշարի կառուցման մեկնարկի արարողության կապակցությամբ եւ հիշեցնում է՝

որ համաձայն ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» 2007 թ. սեպտեմբերի 13-ի Հռչակագրի դրույթների վերոհիշյալ հանրապետությունների կառավարությունները այդպիսի մի քայլ ձեռնարկելուց առաջ պարտավոր էին ստանալ տարածաշրջանի բնիկների, մասնավորապես՝ հայերի ազատ, տեղեկացված նախնական եւ համաձայնությունը, այդ հարցում,

որ համաձայն 1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սեւրի դաշնագրի Կարսը եւ հարակից տարածքները Հայաստան պետության մաս են կազմում,

որ համաձայն 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիսոնի կայացրած Իրավարար վճռի՝ Թուրքիայի եւ Արեւմտյան Հայաստանի միջեւ սահմանազատման վերաբերյալ, Կարսը եւ հարակից տարածքները Հայաստան պետության մաս են կազմում:

Ըստ այդմ, այդ տարածքներում այլ պետությունների կողմից իրականացվող այն ապօրինի մեծածավալ ծրագրերն ու նախագծերը, որոնք առնչվում են տարածաշրջանի բնիկներին, մասնավորապես հայերի, ինչպես նաեւ Հայաստան պետության շահերին, չեն կարող իրավաչափ եւ օրինական համարվել,

ըստ այդմ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին եւ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին խնդրում ենք վճռական միջոցներ ձեռնարկել Թուրքիայի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության կառավարություների կողմից իրականացվող TANAP խողովակաշարի կառուցման ծրագիրը կասեցնելու ու դադարեցնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքի եւ կամքի համաձայն 2011 թ. փետրվարի 4-ին ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, 2014 թ. հունվարի 20-ին համընդհանուր ընտրությունների հիմքի վրա ձեւավորվել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը), որն էլ ընտրել է Արեւմտյան Հայստանի Հանրապետության նախագահ, այդպիոսվ ամբողջացնելով եւ ավարտին հասցնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության՝ Հայաստան պետության պետական կառույցների վերջնական ձեւավորումը:

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

20.03.2015թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

sixteen − ten =