Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի շնորհավորական ուղերձի տեքստը: Գրքերի շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում:

(Մատտեո Ֆուգացցայից («Ջոզեֆ Ռատցինգեր /«Բենեդիկտ XVI», «Մարիա Սանտիսիմա Ասունտա» ազատ Համալսարա, Վատիկան)՝ ուղղված ակադեմիկոս Մարտիկ Յուրիկովիչ Գասպարյանին՝ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում գրքերի շնորհանդեսի կապակցությամբ)

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի շնորհավորական ուղերձի տեքստը
Հերթական հակամարտության լուրը, ինչպես ամեն հակամարտություն դեպքում, բոլորիս փաստի առաջ է կանգնեցնում և ստիպում ժամանակակից մարդու սոցիալական զարգացման ճանապարհի և խորհրդի շուրջ հարց ուղղել ինքներս մեզ։ Միշտ զարմանք է հարուցում, երբ ռազմական հակամարտության դինամիկան առաջանում է նույն այն «բառերից», որոնք մարդուն կոչում են խաղաղության։
Ինչպես «Սեր» բառը կարող է վերափոխվել «ատելության»։
Ի՞նչ երևութական հաղթանակի մասին է խոսքը, երբ այն առաջանում է մարդկանց տարանջատման արդյունքում։

Ժամանակակից աշխարհում հին ու խորաթափանց խաղացողը՝ Սատանան է. կերպար, ով ներկա է բոլոր կրոնների սուրբ գրքերում։ Նա նոր գործիքներ է ձեռք բերել և մշակել նոր գործելակերպ, ներխուժել առօրյա կյանք, մադկանց միավորելու քողի տակ տարանջատել նրանց, դարձրել թույլ, ահաբեկված, կասկածամիտ… քանզի նրանք միայնակ են։

Նրա այդ ծրագրում ներառված տեխնոլոգիաներն են՝ տնտեսությունը, իրավունքը, մշակույթը, հասարակական կյանքը, միայն թե զուրկ որևէ էթիկայից ու հոգևորից, ինչպիսին էլ նրանք լինեն…
Սակայն ինչ որ բան դեռևս դիմակայում է մարդկային կյանքի այդ նոր «մեծ վերաբեռնմանը» (reset)։ Եվ Սատանային անհրաժեշտ է չեզոքացնել այդ «արգելքները», որոնք մարդու հոգու մեջ են։
Ամենահասարակ միջոցը՝ անել այնպես, որ տարբեր «սիրո խոսքերը» չեզոքացնեն միմյանց և քանի դեռ արյուն է հեղվում, աշխարհին համոզել այն բանում, որ երկու կողմն էլ սխալ են և սոսկ բռնություն են կիրառում։ Այնժամ մարդիկ ընդունում են թվացյալ հավասարակշռության և հանդարտության գաղափարը, հղված այն «մատրիցայից», որը թվում է հակամարտության հետ որևէ առնչություն չունի, բայց իրականում նրբորեն շահարկում է կոնֆլիկտը։ Արդյունքում ֆիզիկապես ու սոցիալապես վերացվում են կոնֆլիկտի բոլոր կողմերը։
Հակամարտող կողմերի սրբազան գրքվածքների վրա հիմնված էթիկական և հոգևոր խղճի կորուստը ձեռնտու է նոր հումանիզմին, որը ցավոք հիմնված է մարդուց խիստ հեռու սկզբունքների վրա։
Այդ նոր հումանիզմը լցնում է սոսկ սակավների փորն ու գրպանները, իսկ ուժասպառ եղած բոլոր մյուսներին պարտադրում է հետամուտ լինել մարդկայինից օտարված նորանոր միֆերին ու հայացքներին։ Այդ նոր մոդելների մշտական ու անընդմեջ փոփոխությունները մարդուն թույլ չեն տալիս գիտակցել, որ իր խելահեղ վազքից ոչինչ չի մնում… Նա նույնիսկ ի վիճակի չէ տեսնել, որ հորիզոնի պայծառ լույսը, որին նա ձգտում է, պարզապես գոյություն չունի, քանի որ նա գլուխը կախ, անկշտորեն վազում է հացի հերթական փշրանքի հետևից։
Այժմ, առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ պալատները, ուր ամբարված է մարդու խոսքն ու ոգին, ինչ որ մեկը պահպանի ու պաշտպանի, հանուն համընդհանուր փրկության։ Դրա համար ոչ մի պարգև ու ճանաչում չի նախատեսվում. Դա Աստծուն ու Մարդուն ուղղված ասպետական ծառայություն է։
…Եվ երբ այս փոթորկալից անգութ մրցավազքից, կեղծ ու անէ ուղուց մարդը տանջահար կանգ կառնի…
Նա շուրջը կնայի, հարց ուղղելով իրեն, թե ո՞րն է իր տեղն աշխարհում…
Կհարցնի. Ի՞նչ է նշանակում լինել մարդ այս աշխարհում…
Նա կհայտնվի միայնության մեջ, շրջապատված խավարով…
Եվ այնժամ նա կնկատի, որ ամրոցի պարսպի վրա կանգնած ասպետը պահպանում է իրեն, ձեռքին պահելով վառվող ջահը…
Եվ դարպասը կբացվի։
Բենեդիկտ XVI Պապը ասել է. «Իրական սպառնալիքը բխում է թվացյալ հումանիստական գաղափարախոսության համընդհանուր դիկտատուրայից, որին դիմագրավելը հանգեցնում է հիմնարար «հասարակական պայմանագրից» մարդու վտարմանը։ Ժամանակակից հասարակությունը միտված է ձևակերպել հակաքրիստոնեական «հավատի խորհրդանիիշ»… Ինչը ժխտողը պատժվում է սոցիումից վտարվելով»։
Հռոմի Պապ՝ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ 1
21.11.2021 թ.
Ձեռամբ՝ Մատտեո Ֆուգացցայի
«Ջոզեֆ Ռատցինգեր /«Բենեդիկտ XVI», «Մարիա Սանտիսիմա Ասունտա» ազատ Համալսարան։
22. նոյեմբերի 2021 թ.
1. «Կուլտուրոցիդ», «Լեռնահայաստան», «1921 թ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հարյուրամյակը և նրանց չեղարկման խնդիրները
(կոլեկտիվ մենագրություն հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն)
Հեղինակներ՝ Զախարով Վ.Ա., Մարուքյան Ա.Ց., Բեկլարյան Լ.Ա., Գասպարյան Մ.Յ., Միքայելյան Ա.Դ., Վասկով Մ.Ա.,
Մախմուրյան Գ.Գ.
2. (լատ. Franciscus. Մինչ ընտրվելը՝ Խո՛րխե Մա՛րիո Բերգո՛լիո
(իսպ. Jorge Mario Bergoglio; ծն. 17 դեկտեմբերի 1936, Բուեյնոս-Այրես)
266 -րդ Հռոմի Պապ։ ընտրված 13 մարտի 2013 թիվ։
Պատմության մեջ առաջին պապը Նոր Աշխարհից և ավելի քան 1200 տարի անց ընտրված ոչ Եվրոպայից. ( սիրիացի Գրիգորի III -ից հետո (731 – 741 թթ).
Առաջին ճիզվիտ պապը։
Առաջին ճգնակյաց Պապը Գրիգորի XVI ից հետո (1831 – 1846 թթ).

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 × three =