Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանին շնորհվել է բարձրագույն տարբերակման մրցանակ՝ «Հասարակության զարգացմանը նպաստելու համար» շքանշանը

ՌԳԱ և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահությունը, «Վ.Ն. Տատիշչևի անվան աջակցության հիմնադրամի» առաջարկով` ի շահ գիտության, տնտեսության, մշակույթի և կրթության գործին աննախադեպ հիմնարար աշխատասիրության համար, բարձրագույն տարբերակման մրցանակի՝ «Հասարակության զարգացմանը նպաստելու համար» շքանշան են շնորհել Նոբելյան մրցանակի 2020 և 2021 թթ. Էկոնոմիկայի և Խաղաղության գծով  հավակնորդ, ակադեմիկոս Մարտիկ Յուրիկի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ:

Միչև այժմ «Հասարակության զարգացմանը նպաստելու համար»  շքանշանին արժանացել  և  տիտղոսի միակ պաշտոնական կրողն էր հանդիսանում հետխորհրդային պետություններում  իշխանության գլուխ կանգնելու տևողությամբ ռեկորդակիր, հասարակական քաղաքական և պետական գործիչ, տնտեսագիտության դոկտոր, Ղազախստանի նախագահ` Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևը։

Ակադեմիկոս Մարտիկ Յուրիկի Գասպարյանը, ինչպես  «Պետրոսի բնի ճտերից» Վ.Ն. Տատիշչևը, իր լայն մտքով, մի առարկայից մյուսը տեղափոխվելու ունակությամբ, անկեղծորեն ձգտելով հայրենիքի բարին, իր հստակ աշխարհայացքով և հաստատուն ու կայուն քայլերով հետապնդում է այն, եթե ոչ միշտ կյանքում, ապա, ամեն դեպքում իր բոլոր գիտական ​​աշխատություններում։

Ծանրակշիռ է ակադեմիկոս Մարտիկ Յուրիկի Գասպարյանի ներդրումն ու առանձնահատուկ արժանիքները համաշխարհային ժառանգության և աշխարհի ժողովուրդների մշակութային արժեքների պաշտպանության, խաղաղ պայմաններում, ռազմական գործողություններից և ահաբեկչությունից, քաղաքակրթության ժամանակակից մարտահրավերներից և սպառնալիքներից մշակութային ցեղասպանության կանխարգելման, պատմական ժառանգության տնտեսական (կվալիմետրիկ) գնահատման և դատական փորձագիտության տեսության և մեթոդաբանության մշակման գործում:

 P.S.

Վասիլի Նիկիտիչ Տատիշչևը ծնվել է աղքատ և ոչ հայտնի (անճանաչ) ազնվականի ընտանիքում, չնայած որ նա սերել էր էր Ռյուրիկովիչի իշխանական դինաստիայի հնագույն ընտանիքից ՝ «Պետրոսի բնի ճտերից» մեկը, ավելի ճիշտ ՝ Սմոլենսկի իշխանների կրտսեր ճյուղից (տոհմը կորցրել էր իր իշխանական տիտղոսը): Յոթ տարեկան նրան շնորհվեց տնտեսվարի կոչում և տեղափոխվեց ռուսաց թագավոր Իվան Ալեքսեևիչի արքունիքը, որի կնոջ՝ Պրասկովյա Ֆեդորովնայի (ծնունդով Սալտիկովա) հետ Տատիշչևները բարեկամական կապեր ունեին: Արքունական «ծառայությունը» շարունակվեց մինչև ռուսաց թագավոր Իվան Ալեքսեևիչի մահը 1696 թ., որից հետո Տատիշչևը լքեց արքունիքը:

Վասիլի Նիկիտիչ Տատիշչև, պատմաբան, աշխարհագրագետ, տնտեսագետ (արդյունաբերող), պատմության առաջին հիմնական աշխատության հեղինակ (Ռուսաստանի աշխարհագրության մանրամասն նկարագրությունը, ի վերջո, հանգեցրեց ստեղծագործությունը աշխարհագրականից պատմականի փոխակերպմանը ՝ ստեղծելով Տատիշչևի «ռուսական պատմությունը», որտեղ նա մատնանշեց Ռուսաստանում սահմանազատման անհրաժեշտությունը, որոշակի «ամբողջ պետության հետազոտության և մանրամասն աշխարհագրության կազմի համար հողային քարտեզներով»), սկզբնաղբյուրի ուսումնասիրության հիմնադիր, ինժեներհրետանավոր (Հյուսիսային ռազմական գործողությունների, Հյոգսիսային Պատերազմի (Նարվայի գրավման ժամանակ), Պոլտավայի ճակատամարտի, Պրուտի արշավանքի մասնակից), ականավոր պետական ​​գործիչ (գաղտնի խորհրդական և Աստրախանի նահանգապետ) ՝ Ստավրոպոլի (այժմ ՝ Տոլյատի), Եկատերինբուրգի և Պերմի հիմնադիրը, կատարելագործել է  իր կրթությունը արտերկրում (Բեռլինում, Բրեսլաուում, Դանցիգում):

***

Տեղեկանք.

Ակադեմիկոս Մարտիկ Յուրիկի ԳԱՍՊԱՐՅԱՆ – Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի   հավակնորդ,

Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ,

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, Խորհրդարանի Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի վերականգնման ու հատուցման հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ,

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌԲԳԱ), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի (ՌԳԱ), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ), Եվրոպական EWAN ակադեմիայի ակադեմիկոս, 1993 թվականից՝ Հռոմի ակումբ վերլուծական կենտրոնի անդամ, գիտության և բարձր տեխնոլոգիաների գծով Եվրասիական գիտական խորհրդի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five × one =