Պեկինը պատրաստ է Հայաստանի դերին. ՀՀ-ն ՌԴ-ի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի և այլ երկրների հետ կմասնակցի համատեղ զորավարժությունների

ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները Ռուսաստանի Դաշնությունում ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի, Իրանի, Մյանմայի, Պակիստանի և այլ երկրների հետ կմասնակցեն «Կովկաս-2020» համատեղ զորավարժություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայաստանը մասնակցելու է «Կովկաս-2020» զորավարժություններին: Զորավարժությանը կմասնակցեն ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները»,- ասաց Ստեփանյանը:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարարությունը հայտնել է, որ չի մասնակցի սեպտեմբերի 21-26-ը Ռուսաստանում անցկացվելիք զորավարժություններին: Կորոնավիրուսի պատճառով զորավարժություններին չի մասնակցի նաև Հնդկաստանը:

Շուշան Ստեփանյանը հավելեց, որ հոկտեմբերին ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում կանցկացվեն «Փոխգործակցություն-2020» և «Որոնում-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք փոխկապակցված պլանային միջոցառումներ են:

Նորայր Շողիկյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ

***

Համատեղ այդ հավաքին իր ելույթում Դավիթ Տոնոյանը ներկայացրեց Հայաստանի հուլիսյան ռազմական հաղթանակի ռազմա-քաղաքական համատեքստը, միաժամանակ այդ դիրքից լայնահուն ձեւաչափի առաջ ներկայացրեց Հայաստանի անվտանգային կենսական շահերի գոտին, որը չի սահմանափակվոում միայն Կովկասով, այլ տարածվում է Մերձավոր Արեւելք եւ Միջերկրծովյան տիրույթ:

Այդպիսով, Մոսկվայում տեղի ունեցած երեք եվրասիական կազմակերպությունների պաշտպանության նախարարների համատեղ նիստի հայաստանյան ելույթում բավականին շոշափելիորեն ուրվագծվում էր այն, որ Հայաստանը պատրաստ է, պատասխանատու եւ ունակ է ստանձնել միջազգային անվտանգության յուրօրինակ ռեգիոնալ հաբի դերակատարում, որտեղ կարող են համադրվել այլ ռեգիոններում սկզբունքորեն հակոտնյա շահեր:

Այդ իմաստով հատկանշական է Ռուսաստանի Կովկաս-2020 զորավարժությանը Չինաստանի մասնակցությունը, եւ միեւնույն ժամանակ՝ այդ վարժանքին մասնակցելուց Ադրբեջանի հրաժարումը:

Պեկինը թերեւս պատրաստ է Հայաստանը միջազգային անվտանգության ռեգիոնալ հաբ ընկալելուն, եւ անգամ պատրաստվում է դրան ֆունկցիոնալ իմաստով: Դրա վկայությունը Հայաստանում խոշորագույն դեսպանատան կառուցումն է, որը անկասկած հաշվարկված է ոչ միայն չինական աշխարհքաղաքական մասշտաբներով, այլ նաեւ Հայաստանի անվտանգային կենսական շահերի այն ճյուղավորումով եւ տարածումով, որի մասին բարձրաձայնվեց մոսկովյան համատեղ նիստում:

Lragir.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one × one =