Հռչակագիր Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների մասին

Ադրբեջանից փախստականների Համագումարը

ելնելով այն համոզմունքից, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի սոցիալական և միջազգային այն իրավակարգին, որի դեպքում մարդու անկապտելի իրավունքները և ազատությունները կարող են լիարժեքորեն իրականացվել,

հենվելով միջազգային իրավունքի նորմերի վրա,

հաշվի առնելով, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները կոլեկտիվ պատասխանատվություն են կրում ԵԱՀԿ ողջ տարածքում մարդու իրավունքները հարգելու սկզբունքի համակողմանի պահպանության համար,

նշելով, որ շուրջ երկու տասնամյակ 200  հազարից ավելի հայ ընտանիքներ ստիպված են վտարանդի մնալ իրենց պատմական Հայրենիքից, իսկ նրանց քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները մինչև այսօր մնում են ոտնահարված,

մատնանշելով, որ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի չճանաչված  Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պահպանվող ռազմա-քաղաքական առճակատումը չի կարող քաղաքական հիմնավորում հանդիսանալ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների օրինական իրավունքները փաստացի օտարելու համար,

այդ կապակցությամբ արտահայտելով իրենց անբավարարությունը   ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների գործունեության նկատմամբ Ադրբեջանական ԽՍՀ-ից  հայ փախստականների խախտված իրավունքների վերականգնման հարցում,

ունենալով նպատակ, աջակցել ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը, փախստականների վերադարձմանը, տարածաշրջանի բոլոր ժողովրդների էֆեկտիվ զարգացմանը, որպես միակ միջոցի՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա հիմնված արդար պետական և միջազգային իրավակարգի հաստատմանը,

ընդունում է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների հռչակագիրը.

Մաս 1. ԽՍՀ Միությունից անջատվելու ժամանակ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտելու համար  ԵԱՀԿ մասնակից պետությունների պատասխանատվությունը

  1. 1988 թ. սկսած Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերը դարձել են միտումնավոր և նպատակասլաց խտրականության զոհեր, որը ներառում էր նաև նրանց կյանքի իրավունքի մերժումը: Հայերի էթնիկական զտումը Ադրբեջանական ԽՍՀ -ում ուղեկցվել է դաժան ջարդերով ու տեղահանություններով: Մարդկության դեմ գործած այդ հանցանքի ոգեշնչողները, կազմակերպիչներն ու կատարողները մինչ օրս մնացել են անպատիժ: Ադրբեջանական Հանրապետության կառավարությունը շարունակում է Ադրբեջանական ԽՍՀ հայերի հանդեպ իրականացված խտրականության արդյունքների  ամրապնդման նպատակային քաղաքականությունը, ինչպես նաև վարում է խտրականության քաղաքականություն Ադրբեջանի այլ բնիկ ժողովուրդների նկատմամբ:
  1. 1991 թվականին Ադրբեջանական Հանրապետության ազգային անկախությունը հայտարարվել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից օրենքի գերակայության սկզբունքին հակառակ։ Ադրբեջանական Հանրապետության իշխանությունները

– կամայականորեն զրկել են Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող ԽՍՀՄ քաղաքացիներին իրենց քաղաքացիությունից,

– խախտել են նրանց քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, այդ թվում իրենց պետա-իրավական կարգավիճակը ինքնուրույն որոշելու ԼՂԻՄ բնակչության ԽՍՀՄ  օրենսդրությամբ պահպանվող իրավունքը, ինչպես նաև ոտնահարել են իրենց հայրենիքում համախումբ ապրող տեղաբնիկ հայ բնակչության իրավունքները,

– մերժել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին` իրականացնելու իր ինքնորոշման իրավունքը. լուծարել են ԼՂԻՄ-ը, շրջափակել են Լեռնային Ղարաբաղը և ուժ են կիրառել իր ազատության և անկախության համար պայքարող նրա բնակչության նկատմամբ:

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա անկախության հռչակումը միակ հնարավոր իրավա-քաղաքական միջոցն էր Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքը, անքակտելի իրավունքները և քաղաքական ազատությունը պաշտպանելու համար: 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային Խորհուրդների ժողովրդական պատգամավորների միացյալ նիստը` մասնակցությամբ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների, ուներ բավարար իրավական, քաղաքական և բարոյական հիմքեր՝ հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1992թ.հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդը` ազատորեն ընտրված ազգային պառլամենտը, միջազգային իրավունքի նորմերի և 1991թ. դեկտեմբերին կայացված հանրաքվեյում բնակչության մեծամասնության կամարտահայտության համապատասխան, ուներ բավարար քաղաքական հիմքեր ու օրինական լիազորություններ`  ընդունել ԼՂՀ պետական  անկախությունը հռչակագիրը:
  1. Ադրբեջանի լիիրավ մասնակցությունը ԵԱՀԿ-ում ձեռք է բերվել օրենքի գերակայության, մարդու իրավունքի հարգման, ժողովուրդների իրավահավասարության և իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքի սկզբունքներին հակառակ: Ադրբեջանական Հանրապետության ազգային անկախության անվերապահ միջազգային ճանաչումը հնարավորություն է տալիս այդ պետության կառավարությանը

– խուսանավել Ադրբեջանական ԽՍՀ-ից վտարված հայերի իրավունքների վերականգնման իր պատասխանատվությունից,

– մերժել Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը,

– օրինական համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ուժի կիրառումն ու նրա տարածքի գրավումը:

Ադրբեջանական Հանրապետության այդ միջազգային կարգավիճակը լուրջ խոչընդոտներ է  ստեղծում հակամարտությունը արդարացիորեն կարգավորելու համար, նպաստում է պատերազմի վերսկսման սպառնալիքի ուժեղացմանը և զրկում է ԼՂՀ ժողովրդին խաղաղ գոյությունից ու այնպիսի տնտեսական, սոցիալական, մշակութային ու քաղաքական զարգացման հնարավորությունից, որի դեպքում կարող են լիարժեքորեն իրականացվել մարդու իրավունքներն ու հիմնական ազատությունները:

  1. ԽՍՀ Միության կողմից ճանաչված և Միջազգային համաձայնագրերում ամրագրված մարդու իրավուքներն ու հիմնական ազատությունները, ներառյալ ինքնորոշման իրավունքը, չէին կարող օտարվել ԽՍՀՄ քաղաքացիներից՝ միութենական  հանրապետությունների դաշնային պետությունից անջատման ժամանակ: Ռուսաստանի Դաշնությունը, որը միջազգային հանրության կողմից ճանաչվել է ԽՍՀ Միության միջազգային իրավունքների և պարտավորությունների շարունակողը, կրում է քաղաքական և իրավական պատասխանատվություն նախկին ԽՍՀՄ քաղաքացիների մինչ օրս խախտված իրավունքները վերականգնելու համար:
  1. ԽՍՀ Միության և ԵԱՀԽ մյուս մասնակից պետությունների կողմից ճանաչված՝ Եվրոպայում բոլոր սահմանների անխախտելիության սկզբունքը, իրավաքաղաքական հիմք չէ ԽՍՀ Միության բազմազգ ժողովրդի կազմի մեջ մտնող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը օտարելու համար: ԵԱՀԽ-ի Հելսինկյան Եզրափակիչ Ակտի մասնակից պետությունները կոլեկտիվ պատասխանատվություն են կրում ԵԱՀԿ շրջատարածքում միջազգային իրավունքի նորմերի թույլ տրված խախտումների և դրանց վերականգնման համար, որոնք մինչև այսօր այդ ժողովուրդներին խանգարում են իրացնելու իրենց ինքնորոշման  իրավունքն ու նպաստում են պատերազմի վերսկսման սպառնալիքի ահագնացմանը:

Մաս 2. Ադրբեջանական ԽՍՀի հայերի միավորումը իրենց իրավունքները  վերականգնելու պայքարի համար

  1. Ադրբեջանական ԽՍՀ-ի հետ իրավա-քաղաքացիական կարգավիճակ ունեցող ԽՍՀՄ հայազգի նախկին քաղաքացիները միավորվում են ինքնուրույն պայքարելու իրենց քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վերականգնման համար:
  1. Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներն ունեն իրենց նախկին բնակության վայրերը և իրենց տները ապահով ու արժանապատիվ կերպով կամավոր վերադառնալու անվիճելի իրավունք: Նրանք ունեն խտրականության չենթարկվելու, բավարար կեցության, իրենց սեփականությունը խաղաղորեն տիրապետելու, մասնավոր կլանքի, բնակարանի անձեռնմխելիության և այլ անքակտելի իրավունքներ: Նրանք նաև ազատ տեղաշարժի իրավունք ունեն իրենց պատմական հայրենիքում և կարող են մշտական բնակություն հաստատել նախկին Ադրբեջանական ԽՍՀ ցանկացած շրջանում, որը կհամարեն իրենց համար անվտանգ։
  1. Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներն անվիճելի իրավունք ունեն իրենցից կամայականորեն և անօրեն կերպով օտարված բնակարանները, հողերն ու ունեցվածքը վերադարձնելու, կամ դրանց դիմաց փոխհատուցում ստանալու: Ադրբեջանական ԽՍՀ հայերը նշանակալից ներդրում ունեն Ադրբեջանի տնտեսության, գիտության ու մշակույթի զարգացման մեջ: Հետևապես նրանք իրավունք ունեն ստանալու Ադրբեջանական ԽՍՀ հանրային սեփականության իրենց փայաբաժինը կամ դրան համարժեք փոխհատուցումը: Անօրինականորեն զրկված լինելով հայրենիքից` նրանք իրավունք ունեն ստանալ իրենց բաժնին համաչափ փոխհատուցում այն եկամուտներից, որոնք ստացել է Ադրբեջանական Հանրապետությունը ազգային բնական ռեսուրսների շահագործումից:
  1. Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները կարող են վերականգնել իրենց նախկին բնակավայրերը կամ հիմնել նոր քաղաքներ և ագրարային ավաններ: Նրանք ունեն կենսապահովման անհրաժեշտ միջոցների իրավունք և պետք է հնարավորություն ստանան ազատորեն տնօրինելու իրենց բնակավայրի բնական հարստություններն ու ռեսուրսները, անկախ այդ շրջանների ներկայիս կարգավիճակի կամ այն բանի, թե ինչ պետության իրավասության տակ են դրանք գտնվում ներկա պահին:
  1. Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներն ունեն իրավունք ընտրելու իրենց քաղաքացիությունը միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Նրանք ունեն իրավունք ունենալ Հայրենիքում այնպիսի սոցիալական իրավակարգ, որը կերաշխավորի նրանց անկապտելի իրավունքների և ազատ զարգացման իրականացումը: Նրանք իրավունք ունեն էֆեկտիվորեն մասնակցել այդ սոցիալական իրավակարգ կառավարմանը, ինչպես նաև ինքնուրույն տնօրինել իրենց տնտեսական ու մշակութային կյանքը:
  1. Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներն ունեն իրենց խաղաղ և ազատ զարգացումը երաշխավորող միջազգային իրավակարգի իրավունք: Ադրբեջանի բնիկ ժողովուրդների իրավական կարգավիճակը Ադրբեջանական հանրապետության  բացառիկ իրավասությունը չէ: Ադրբեջանի բնիկ ժողովուրդները ունեն էթնիկական, կրոնական,հոգևոր, մշակութային, լեզվական ու պատմական կապ Ադրբեջանին հարակից պետությունների հետ: Այդ ժողովուրդները ունեն միջազգային  այնպիսի իրավակարգի իրավունք, որը կարող է երաշխավորել նրանց քաղաքական ինքնուրույնությունը և ինքնակառավարումը, և որն անհրաժեշտ  է նրանց ինքնատիպությունը պահպանելու ու զարգացնելու, ինչպես նաև իրենց պատմական հայրենիքում  մարդու անկապտելի իրավունքները և ազատությունները լիարժեքորեն  իրականացնելու համար:
  1. ԵԱՀԿ մասնակից պետությունները ունեն կոլեկտիվ պարտավորություն հարգել մարդու  իրավունքները լրիվ ծավալով ԵԱՀԿ ողջ տարածքում:  Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններից և ռեգիոնի պետություններից  պահանջում են ճանաչել իրենց մարդու իրավունքների անկապտելիությունը  և խնդրում են քաղաքական, իրավական ու տնտեսական օժանդակություն` հետագա ինքնուրույն զարգացման նպատակով  պատմական Հայրենիքը վերադառնալու ծրագիրն իրականացնելու համար:  Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները գտնում են, որ իրենց շահերին առնչվող կամ իրենց ապագան որոշող որևէ քաղաքական որոշում կարող է ընդունվել միայն իրենց համաձայնությամբ:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահություն

11.11.2011թ. Երևան

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ` Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 + twelve =