Էրդողանը ծրագրում է էքսպանսիա արտասահմանում եւ ճնշումներ Թուրքիայում

Թուրքիան մարդասիրական օգնությունն օգտագործել է որպես «փափուկ ուժի» խաղի մի մաս, որպեսզի ընդլայնի իր միջազգային ազդեցությունը կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ: Նման կարծիք է հայտնել Թուրքիայում ԵՄ նախկին դեսպան Մարկ Պիերինին:

Թուրքիան դիմակներ, պաշտպանական միջոցներ եւ ախտահանող միջոցներ է մատակարարել 116 երկրներ: «Ներքին հնարավորությունները այլ են: Ինչպես եւ այլ համաշխարհային առաջնորդներ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրել է ճնշումները»,-գրում է Պիերինին Carnegie Europe-ի հոդվածում:

Միեւնույն ժամանակ, Պիերինիի խոսքով, Թուրքիան իրեն առաջ է տանում համաշխարհային հարթակում: Առաջին հերթին, այն ստեղծում է ավելի հզոր պաշտպանական սեկտոր, որպեսզի ուժգնացնի իր զինված ուժերը: «Երկրորդ հերթին, Թուրքիան առավել քան երբեւէ պատրաստ է օգտագործել զորքերը Լիբիայում, Կատարում, Սոմալիում եւ Սիրիայում, եւ իր ուժը զգալ ինչպես օսմանական տարածքում եւ նրա սահմաններից դուրս:

Երրորդ հերթին, Թուրքիան մարտահրավեր է նետում՝ կապված ծովային սահմանների վերանայման հետ: Թուրքիան ձգտում է տարածաշրջանում նոր կանոնների: Ինչպես մայիսին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն, «Թուրքիան այստեղ է. Դուք պետք է աշխատեք Թուրքիայի հետ»:

Չորրորդ հերթին, Թուրքիան դիմում է սադրանքների՝ փախստականների ուղարկելով Հունաստանի հետ սահման: Ընդ որում, Էրդողանն այնքան հեռուն է գնացել, որ Հունաստանի կառավարությանը «նացիստներ» է անվանել: Թուրքիան բազմիցս ԵՄ-ին անվանել է «ձախողված կազմակերպություն», հատկապես՝ կորոնավիրուսի ժամանակ:

Թուրքիան չի փոխի Սիրիայում իր քաղաքականությունը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները շտկելու համար: Թուրքիայի եւ ԵՄ-ի թշնամությունը տեղի է ունենում Էրդողանի պոպուլյարության անկման ֆոնին, Թուրքիայում քաղաքական ճգնաժամը խորանում է, իսկ երկրի տնտեսական հեռանկարներն էլ ավելի մռայլ են դառնում:

Էրդողանը չի կարող իրեն թույլ տալ պարտվել հաջորդ ընտրություններին, որոնք կանցկացվեն 2023 թվականի հունիսին:

Նա մտադիր է գերիշխել, եւ ինչ-որ առումով ջնջել Քեմալ Աթաթուրքի ժառանգությունը: Այդ նպատակով Թուրքիայի կառավարությունը հիմնում է նոր հիվանդանոցներ, կամուրջներ, թունելներ եւ օդանավակայաններ, ընդհուպ մինչեւ ավիակիրներ, նոր ստորջրյա նավակներ, անօդաչու թռչող սարքեր:

Թուրքիայում տիրում է փաստացի միանձնյա կառավարում, եւ ԵՄ ցանկացած դրական նախաձեռնություն կամրապնդի եւ կօրինականացնի թուրքական համակարգում օրենքի գերակայության բացակայությունը, եւ, հնարավոր է, որ կդիտարկվի կառավարամետ շրջանակներում՝ որպես աջակցություն Էրդողանին»,-գրում է հոդվածագիրը:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fifteen + five =