«20-րդ դարի չճանաչված ցեղասպանությունները» թեմայով գիտա-գործնական կոնֆերանս Երևանում

Կայացավ «20-րդ դարի չճանաչված ցեղասպանությունները» թեմայով գիտա-գործնական կոնֆերանս, որի կազմակերպիչներն էին «Խաչմերուկ» սոցիոլագիական եւ քաղաքագիտական նախաձեռնությունների ՀԿ-ն, «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեն, «Ադրբեջանահայերի Ասամբլեա» ՀԿ-ն, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Ամփոփելով կոնֆերանսի արդյունքները` ներկա ադրբեջանահայերը` կոնֆերանսի կազմակերպչների գլխավորությամբ, որոշեցին դիմել Ազգային ժողովին` Ադրբեջանի տարածքում հայերի դեմ իրականացված ցեղասպան գործողությունները, այդ թվում` էթնիկ զտումները, դատապարտելու եւ ցեղասպանություն որակելու համար:

«Այսօր միջազգային օրն է` ցեղասպանությունների զոհերի հիշատակի, եւ պետք է հիշել նաեւ մեր էթնիկ զտումները, որոնք կատարվել են Ադրբեջանում, ոչ միայն վերջին 30 տարիների ընթացքում կամ 30 տարի առաջ, այլ ամբողջ մի դարաշրջանում, հատկապես Նախիջեւանում: Այստեղ կա մի շատ հետաքրքիր երեւույթ` հարեւան ժողովուրդը, որը, չգիտես ինչու, անընդհատ խանդի եւ նախանձի տեսարաններ է արել մեր նկատմամբ, որպես հնադարյան ազգ, եւ փորձել է իրեն նույնպես որպես այդպիսին ներկայացնել, սկսել է ստի ճանապարհը բռնել եւ այդ ստի ճանապարհին հասել է դաժանության:

Հասել է նրան, որ սկսել է, իրոք, այդ ցեղասպան գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ, եւ դրա վկայությունն են այն բոլոր իրադարձությունները, որոնք եղան ժամանակակից Ադրբեջանում, եւ որը շարունակվում է Ռամիլ Սաֆարովի նման մարդկանց միջոցով, նաեւ այն մարդկանց, ովքեր մեր զինվորի գլուխը կտրեցին ապրիլյան պատերազմի ժամանակ:

Այսինքն` սա դարձել է իրենց համար մի ոճ, որով փորձում են հայերին ոչնչացնելով` փակել այդ հարցը: Եթե Ադրբեջանն այդ լկտիությանը հասավ եւ օր որոշեց, որ իբր հայերը ցեղասպանություն են կատարել ադրբեջանցիների նկատմամբ (դեռեւս Հեյդար Ալիեւն է այդպիսի որոշում կայացրել) եւ նշում են այդպիսի օր, ապա Հայաստանն իր տոլեռանդությունն է ցուցաբերում այդ հարցում, եւ առ այսօր մենք այդպիսի հարց չենք բարձրացրել:

Ուստի` գտնում ենք, որ անհրաժեշտ է դիմել Ազգային ժողովին եւ ներկայացնել այս փաստարկները, կարծես թե, իրենք չգիտեն դրա մասին, ու հորդորել, եթե պետք է, պահանջել, որ նրանք այդ ցեղասպան գործողությունները ճանաչեն` որպես ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ, որը կատարված է եղել Ադրբեջանի տարածքում»,  ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Հրանտ Սարաֆյան

Iravunk.com

***

Վագան Բաբահանյանի ելույթը Սանկտ Պետերբուրգից (Տեսանյութ)

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 + two =