ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը հաստատում են, որ Արցախը պատկանում է հայերին. Հայ դատի հանձնախումբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված հաշվետվություններ, որոնք հաստատում են, որ Արցախը բուն հայկական տարածք է։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է «Անկարգությունները Կովկասում եւ ազգայնականության խնդիրը» անվանմամբ փաստաթղթի լուսանկարները՝ թվագրված 1988 թվականով։

Փաստաթուղթը ներկայացնում է Կովկասում հուզումների պատճառները։ Դրանում ասվում է, որ «20-ական թվականներին Լեռնային Ղարաբաղի, որը Հայաստանի մշակութային եւ կրոնական կենտրոնն էր, ենթարկեցումը Ադրբեջանի Հանրապետությանը դարձել է հայերի հիասթափության եւ անհանգստության մշտական, բայց եւ լռեցված աղբյուր»։

Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությանը չի հաջողվել լուծել տնտեսական եւ ժողովրդագրական խնդիրները, աշխատատեղեր, բնակարան եւ կրթություն ապահովել։ «Ադրբեջանցիների հիասթափությունը ելքը գտել է հայերի վրա հարձակումների մեջ»,- ասվում է փաստաթղթում։

Փաստաթղթում ասվում է, որ 1920-ական թվականներին Ղարաբաղի բնակչության 89 տոկոսը կազմել են հայերը, 10 տոկոսը՝ ադրբեջանցիները։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eighteen − fourteen =