Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության
համատեղ նիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 14-08-2019 թ. Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)
ժամը 10-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստին:
Նիստի օրակարգ
- ՄԱԿ-ին ուղղված «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ» դիմումնագրի մասին։
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հնագույն քաղաքների» 2-րդ վեհաժողովի աշխատանքներին:
- Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
13.08.2019 թ.