Թուրքիայում ռուսական Ս-400-երը կարող են նոր «սառը պատերազմի» պատճառ դառնալ

Թուրքիայում ռուսական Ս-400-երը կարող են նոր «սառը պատերազմի» պատճառ դառնալ, գրում է Կիրիլ Վիդերշովենը Oilprice.com կայքում:

Չնայած գործարքից հրաժարավելու ԱՄՆ-ի եւ Եվրոպայի զգուշացումներին՝ Անկարան պնդում էր, որ կգնի այդ համակարգերը: Թուրքական բանակը Ս-400-երի նոր խմբաքանակ ստացավ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մոտ օրերս նոր մատակարարումներ են սպասվում:

Անկարան պետք է պատրաստվի ԱՄՆ կոշտ պատժամիջոցներին եւ ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից բացառումին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ Ս-400-երը Թուրքիային անհրաժեշտ են երկրի անվտանգության համար: Պաշտոնական ծրագրերը ցույց են տալիս, որ դրանք կտեղակայվեն սիրիական սահմանին եւ Անկարայի շուրջը: Մոտակա օրերին նավը Ռուսաստանից մոտ 100 հրթիռ կհասցնի Թուրքիա: Իսկ հաջորդ 2 ամիսներին թուրք զինվորականները կվերապատրաստվեն Ռուսաստանում: Այդ ամենը լուրջ ճգնաժամ է ստեղծում ՆԱՏՕ-ի ներսում:

Ռուս-թուրքական շարունակվող ռազմական համագործակցությունն անհանգստություն է առաջացնում, քանի որ Թուրքիան մեծությամբ երկրորդ ՆԱՏՕ-ի անդամն է՝ զինված ուժերի տեսանկյունից: Թուրք զինվորականները նաեւ մասնակցում են սիրիական սահմանին զորքերի մեծացմանը՝ քուրդ գրոհայինների դեմ հնարավոր ներխուժման պատրաստվածության շրջանակում, գրում է Habertürk-ը:

Չնայած Բրյուսելի եւ Վաշինգտոնի ուժեղ ազդանշաններին եւ զգուշացումներին՝ Անկարան վիճելի ջրեր նավեր ուղարկեց: Բրյուսելն արդեն որոշել է դադարեցնել օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի հարցով բանակցություններն ու բարձր մակարդակով Թուրքիայի հետ հետագա հանդիպումներ չանցկացնել: ԵՄ-ը նաեւ կրճատել է Թուրքիային ֆինանսական աջակցությունը 2020թ. համար, իսկ Եվրոպական ներդրումային բանկին առաջարկել վերանայել Թուրքիայում իր վարկային գործունեությունը:

Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիան կարող է նոր «սառը պատերազմի» շեմին հայտնվել, այս անգամ՝ Արեւելյան Միջերկրածովում: Տեսնելով Էրդողանի խոցված եսը, Ստամբուլի ընտրություններում պարտությունն ու նրա կուսակցությունում պոտենցիալ պառակտումներն ու Ռուսաստանի աճող աջակցությունը, անսպասելի իրադարձություններն ու իռռացիոնալ մտքերը կարող են հեշտությամբ հետագա սրացման հանգեցնել:

Հակամարտությունը կարող է էներգետիկ շուկաների համար անսպասելի գործոն դառնալ: Ավելին, վերլուծաբանների մեծ մասը կարծում է, որ տարածաշրջանային հակամարտությունը կարող է ներառել Թուրքիայի վերահսկողությունը Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների նկատմամբ: Վերջինը կարող է հիմնական պոտենցիալ խոչընդոտը հանդիսանալ Կասպից ծովի տարածաշրջանից նավթային ռեսուրսների տարանցման համար: Թուրքիան նաեւ կարող է Եվրոպայում բնական գազի կենտրոն դառնալ՝ նավթա- եւ գազամուղների ընդլայնված ենթակառուցվածքի շնորհիվ:

Տարածաշրջանային արեւելաթուրքական հակամարտությունները կարող են լուրջ հետեւանքներ ունենալ Եվրոպայում նավթի եւ գազի հոսքերի համար: Նավթի եւ նավթամթերքի օրական մի քանի մլն բարրել կարող է դուրս բերվել շուկայից:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

2 × two =