ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու մասին

Հարգելի հայրենակիցներ

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններին,
որը տեղի կունենա համացանցում հետեւյալ հասցեով՝ www.elections-western-armenia.info, 2018 թ. սեպտեմբերի 1-ից, ժամը 00-01-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 5-ը ժամը 24:00, Երեւանի ժամանակով:

Համաձայն ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ հոդվածի եւ «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի հոդվածների՝ 2013 թվականի նոյեմբերին, առաջին անգամ, համացանցում՝ էլեկտրոնային ուղղակի եւ գաղտնի քվեարկությամբ, անցկացվել են Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման պատգամավորների ընտրություններ: Ընտրություններն անցկացվել են 41 երկրներում, ընտրվել են 64 պատգամավոր: Այս ընթացքում անցկացվել է Խորհրդարանի 7 նստաշրջան:

Տեղեկացնենք, որ Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության կայքը գործում է հետեւյալ հասցեով՝ www.citizenship-western-armenia.info, որտեղ կարող եք գրանցվել ու դիմել Արեւմտյան Հայաստանի հայերի քաղաքացիություն ստանալու համար:
Դառնալով Արեւմտյան Հայաստանի քաղաքացի՝ իրավունք եք ստանում մասնակցելու ընտրություններին եւ հանրաքվեներին, ընտրելու եւ ընտրվելու, ինչպես նաեւ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի աշխատանքներին:

Ձեր ակտիվ մասնակցությունը, Ձեր քվեն՝ կարեւոր է, ինչպես հայերին տրված իրավունքները միջազգային հարթակներում վեր հանելու ու պաշտպանելու, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների իրավաչափությունը պահպանելու եւ ուժականությունը զարգացնելու տեսակետից, ում վրա այս պահին դրված է այդ իրավունքները հետապնդելու խնդիրը:

Հիշեցնենք, որ այս տարի՝ 2018 թ. մայիս ամսին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կողմից երկու դիմումնագիր է ուղարկվել ՄԱԿ՝ ՄԱԿ-ին անդամակցելու եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունների պատշաճ անցկացումը, դրանցում Ձեր ակտիվ մասնակցությունը, նոր լիցք է հաղորդելու հայ ժողովրդի իրավունքների համար տարվող աշխատանքներին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլո ծառայություն
31.08.2018 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

eleven − five =