02.08.2018 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Նիստը տեղի կունենա հինգշաբթի,  02-08-2018 թ., Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)

ժամը 11-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

1) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը մշակույթի զարգացման ու տարածման, ինչպես նաեւ պետական համակարգում ու ծրագրերում ազգագրական համույթներին ներգրավելու հարցերում:

2) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) երկրորդ գումարման խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

3) Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության ու քաղաքացիության հայտերի գրանցման եւ համապատասխան փաստաթղթերի հանձնման մասին:

4) Այլ հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

01.08.2018թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seventeen − 12 =