Վաշինգտոնի սրտում գովազդում են Հայաստանը

Վաշինգտոնի Ազգային պուրակում նախապատրաստվում են 10 օրից մեկնարկող Smithsonian հաստատության Folklife փառատոնի «Armenia: Creating Home» ծրագրին:

Ազգային պուրակի տարածքում տեղադրվել են «Armenia: Creating Home» մեծադիր պաստառներ:

Հայաստանն առաջին անգամ լայնորեն ներկայացված կլինի ամենամյա Smithsonian Folklife Festival-ում, որը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 1-ը եւ հուլիսի 4-8-ը:

Փառատոնը կազմակերպում է Smithsonian հաստատության մշակութային կենտրոններից մեկը՝ 
Center for Folklife and Cultural Heritage-ը: 50 տարիների ընթացքում միջոցառմանը մասնակցել 
են 30 000-ից ավելի երաժիշտներ, արվեստագետներ, խոհարարներ, արհեստավորներ եւ ուրիշներ՝ 
ավելի քան 100 երկրից: Միջոցառումները կանցկացվեն Վաշինգտոնի Ազգային պուրակում 
(National Mall)՝ նպատակ ունենալով ամրապնդել եւ պահպանել աշխարհի մշակույթները:

Հելի Բուտվին. Ուզում ենք, որ Ամերիկայում զգան հայերի ջերմությունը

Տասնօրյա միջոցառումն անվճար է բոլորի համար: Այցելուները կիմանան Հայաստանի մասին, կծանոթանան հայկական ավանդույթներին, մշակութային ինքնությանը՝ ճաշակելով հայկական գինիները եւ ուտեստները:
Հայ խոհարարները կներկայացնեն լավաշի պատրաստումը թոնիրում, կսովորեցնեն սարքել ավանդական խորոված եւ պանիր:
Մասնակիցները կկարողանան նաեւ շփվել հայ դիզայներների եւ արհեստավորների հետ, վերջիններս էլ կփորձեն սովորեցնել՝ ինչպես գործել, ասեղնագործել ու քանդակագործել:
Փառատոնային տրամադրությունը երեկոյան կշարունակվի համերգներով՝ ներկայացնելով հայկական ազգային եւ ջազ երաժշտությունը:
Photo: Embassy of Armenia in the U.S

Թողնել պատասխան

Your email address will not be published.

six − 2 =