ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիան ճանաչելու, դրան միանալու եւ վավերացնելու մասին, ստորագրված 10 դեկտեմբերի 1982 թ.՝ Մոնտեգո-Բեյ քաղաքում, եւ 29 հուլիսի 1994 թ. համաձայնության «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիայի XI մասի իրականացման վերաբերյալ»
Ընդունված է՝
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից,
8 օգոստոս 2016 թ.
Ղեկավարվելով
ծովային իրավունքին վերաբերող բոլոր հարցերը փոխըմբռնման եւ համագործակցության ոգով կարգավորելու ցանկությամբ եւ գիտակցելով սույն Կոնվենցիայի՝ որպես խաղաղության, արդարության եւ աշխարհի բոլոր ժողովուրդների համար առաջադիմության ապահովման գործում կարեւոր ներդրումի պատմական նշանակությունը, նկատի ունենալով, որ 1958 եւ 1960 թվականներին Ժնեւում կայացած ծովային իրավունքի վերաբերյալ Միավորված Ազգերի Կազմակերպության խորհրդաժողովներից հետո տեղի ունեցած զարգացումներն ընդգծեցին ծովային իրավունքի նոր, բոլորի կողմից ընդունելի կոնվենցիայի մշակման անհրաժեշտությունը,
գիտակցելով,
որ ծովային տարածության հիմնախնդիրները սերտորեն փոխկապակցված են եւ պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն,
ճանաչելով
սույն Կոնվենցիայի միջոցով հաստատելու եւ իրապես արժեւորելու բոլոր պետությունների ինքնիշխանության ցանկությունը, այնպիսի մի իրավական ռեժիմ սահմանելու ծովերի ու օվկիանոսների համար, որը կնպաստի միջազգային հաղորդակցություններին եւ ծովերն ու օվկիանոսները խաղաղ նպատակներով օգտագործելուն, դրանց պաշարների արդարացի եւ արդյունավետ օգտագործմանը, կենդանի պաշարների պահպանմանը, ծովային միջավայրի հետազոտմանը, պաշտպանությանը եւ պահպանմանը,
հաշվի առնելով
այն փաստը, որ այդ նպատակների նվաճումը կնպաստի արդարացի եւ իրավահավասար միջազգային տնտեսական կարգի հաստատմանը, որի պայմաններում հաշվի կառնվեն ողջ մարդկության շահերն ու պահանջները եւ, մասնավորապես, ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող զարգացող պետությունների հատուկ շահերն ու պահանջները,
ձգտելով
սույն Կոնվենցիայի միջոցով զարգացնել այն սկզբունքները, որոնք ամրագրված են 1970 թվականի դեկտեմբերի հ. 17 2749 (XXV) բանաձեւում, որում Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան հանդիսավոր կերպով inter alia հայտարարել է, որ ծովերի ու օվկիանոսների հատակի շրջանը եւ դրանց ընդերքը` ազգային իրավազորությունից դուրս, ինչպես նաեւ դրանց պաշարները հանդիսանում են մարդկության ընդհանուր ժառանգությունը, որոնց հետախուզումը եւ շահագործումը իրականացվում է հանուն ողջ մարդկության բարեկեցության` անկախ պետությունների աշխարհագրական դիրքից,
վստահ լինելով,
որ սույն Կոնվենցիայի միջոցով ծովային իրավունքի կոդիֆիկացիան եւ առաջադիմական զարգացումը կնպաստեն խաղաղության, անվտանգության, բոլոր պետությունների միջեւ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ արդարության եւ իրավահավասարության սկզբունքներին համապատասախան, ինչպես նաեւ աշխարհի բոլոր ժողովուրդների տնտեսական եւ սոցիալական առաջադիմությանը՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված նպատակներին ու սկզբունքներին համապատասխան,
հաստատելով,
որ սույն Կոնվենցիայով չկարգավորվող հարցերը շարունակում են կարգավորվել ընդհանուր միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով.
Հոդված 1.
Ճանաչել «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիան եւ միանալ դրան, ստորագրված 10 դեկտեմբերի 1982 թ.՝ Մոնտեգո-Բեյ քաղաքում, եւ 29 հուլիսի 1994 թ. համաձայնության «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիայի XI մասի իրականացման վերաբերյալ:
Հոդված 2.
Վավերացնել «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիան, ստորագրված 10 դեկտեմբերի 1982 թ.՝ Մոնտեգո-Բեյ քաղաքում,
եւ 29 հուլիսի 1994 թ. համաձայնության «Ծովային Իրավունքի մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության Կոնվենցիայի XI մասի իրականացման վերաբերյալ:
Հոդված 3.
Օրենքի կրկնօրինակն ուղարկել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղարին:
Հոդված 3.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
9 օգոստոս 2016 թ.