Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի)
առաջին գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգ
17-20-ը հոկտեմբերի, 2014 թ., Երեւան
***
17.10.2014 թ.
Նախապատրաստական նիստ, 10:00-ին
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման երկրորդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքներ:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման երկրորդ նստաշրջանի Օրակարգի նախագծի հաստատում, որը ընդունված էր Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահության նիստով՝ 17.09.2014 թ., N -23:
***
18.10.2014 թ.
Առաջին նիստ, 10:00-ից 12:00
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
- Հարգանքի տուրք Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Լյուդվիգ Պետրոսյանի եւ Արեւմտյան Հայաստանի ինքնապաշտպանության ուժերի ազատամարտիկ Վարդան Անտրեյանի հիշատակին:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը:
- Նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
- Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը կատարված աշխատանքների մասին:
- Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Քարտուղար ընտրելու մասին:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի կողմից նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում (2014-ի հունվար-հոկտեմբեր) ընդունված օրենքների եւ որոշումների հաստատում:
- Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
Ընդմիջում՝ 12:00-13:00:
***
Երկրորդ նիստ, 13:00-ից 15:00
- Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի Նախարար Մարտիրոս Շահբազյանի զեկույցը նախարարության աշխատանքների մասին, կապված Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության անձնագրերի տրամադրման հարցի հետ:
- ԱՄՆ-ում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Հյուպատոս Կարո Արմենյանի զեկույցը Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության անձնագրերի եւ հյուպատոսական աշխատանքների վերաբերյալ ԱՄՆ-ում:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության Նախարար Վրեժ Քյոսայանի զեկույցը «Հայոց լեզվի խնդիրները Արեւմտյան Հայաստանում» թեմայով:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
- Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
Այցելություն Ծիծեռնակաբերդ եւ Եռաբլուր՝ 15:00-ից 18:00:
Պաշտոնական ճաշկերույթ՝ 20:00-ից 23:00:
***
19.10.2014 թ.
Երրորդ նիստ, ժամը 10:00-ից 13:00
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը եւ քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ»:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 10-րդ տարեդարձի առիթով արված հայտարարությունը:
- Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ելույթը «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ»-ի մասին:
- Հայտարարություն՝ «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության մասին»:
- Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
Ընդմիջում՝ 12:00-13:00:
***
Չորրորդ նիստ, 13:00-ից 15:00
- ԱՀՀ-ի կողմից իրականացվող Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացը հայկական խնդիրների ենթատեքստում:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձի ընդունումը:
- Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
- Նիստի փակումը:
Բարեգործական համերգի, ցուցահանդեսի եւ նվիրատվության միջոցառում՝ ի աջակցություն Քեսապի ազատագրությանը մասնակցած զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին:
Սկիզբը ժամը՝ 17:00-ին:
Ճաշկերույթ՝ 20:00-23:00:
***
- Այցելություն Սուրբ Էջմիածին, 10:00-ից 12:00:
- Մամլո ասուլիս «Նոյյան Տապան» Lրատվական գործակալությունում, 12:00-ին:
- Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովներում, 13:00-ից 16:00:
Արմեն Տեր–Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
17.10.2014թ..,
Երեւան