Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հանձնաժողով

Նանձնաժողովի նախագահ` Սաիդա Օհանյան

Հանձնաժողովի անդամներ`

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հանձնաժողովը հիմնականում համագործակցում է ՀՀ-ի, Արցախի եւ արտերկրի Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հետ:

Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների հանձնաժողովը երեք հիմնական խնդիր ունի.

առաջին՝ մշակելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի բնօրրան բնակավայրերի ու հայրենակիցների վերաբերյալ,

երկրորդ՝ ՀՀ-ի, Արցախի եւ արտերկրի Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների նկատմամբ,

երրորդ՝ մշակելու իրավական փաթեթներ լավագույն ձեւով պաշտպանելու համար հայրենակիցների իրավունքները բնօրրանի նկատմամբ:

Այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով մշակվելու եւ մեկտեղվելու են տվյալներ՝

-բնակավայրի պատմության, աշխարհագրության եւ ազգագրության վերաբերյալ,

-անցյալի եւ ներկայի մարդկային ներուժի,

-մշակույթի,

-պատմամշակութային հուշարձանների,

-գենետիկ ռեսուրսների,

-հայ ազգային ինքնության եւ ինքնագիտակցության,

-կրթական եւ գիտական ներուժի,

Հանձնաժողովը հենվելու է ՄԱԿ-ի 2007 թ. սեպտեմբերի 13-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի, ինչպես նաեւ այլ իրավական – քաղաքական փաթեթների վրա, որոնք հաստատում են մեր ժողովրդի իրավունքները բնօրրանի նկատմամբ:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five + sixteen =