Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի հայրիկի՝ Հայկ Խամոյանի մահվան կապակցությամբ

«Էրգիր տեսած հորս աչքերը հավերժ փակվեցին։
Ճաք տվեց հենասյունս։
Ախ իմ հայրս ․․․»
Ռադիկ Խամոյան

 

Խորապես ցավում եւ ցավակցում ենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ Ռադիկ Խամոյանին նրա սիրելի հայրիկի՝ Հայկ Խամոյանի մահվան կապակցությամբ։

2022 թ. դեկտեմբերի 16-ին, 93 տարեկան հասակում, կյանքից հեռացավ արմատներով Արեւմտյան Հայաստանի, Սասունի Աղբի գիւղի բնիկ, Հայ օջախի նաhապետ՝ Հայկ Խամոյանը։

Հայոց ցեղասպանությունից փրկված Խամոյանների ընտանիքի հայրը իր նոր օջախը կառուցեց Հայաստանի Թալինի շրջանի Վերին Բազմաբերդ գյուղում, որտեղ ապրեց իր ամբողջ գիտակից կյանքը։

Հայկ Խամոյանը հայության այն սերնդի ներկայացուցիչներից էր, որ ապրում էր Հայրենիքի, այդ թվում՝ Սասուն աշխարհի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։

Եվ որպես հայկական օջախի պահապան հայր, փոխանցեց այդ վսեմ զգացմունքները իր զավակներին ու թոռներին, ովքեր այսօր շարունակում են ապրել հայեցի կյանքով։ Դա նրա հոգու թելադրանքն էր։ Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների, Կառավարության անդամների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) բոլոր պետական կառույցների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անդառնալի ու ծանր կորստի համար եւ այս դժվարին պահին՝ նաեւ զորակցությունը Ռադիկ Խամոյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

Տիգրան Փաշաբեզյան՝
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի)Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան՝
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ

16․12․2022 թ․

***

Հարգելի ընկերներ,

Հայկ Խամոյանի հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 18-ին, ժ. 16:00-ին Աշտարակի Սգո սրահում (Հասցեն՝ ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փող., շենք 99):

Հուղարկավորությունը նույն վայրից՚ դեպի. Թալինի շրջ., գյուղ Վերին Բազմաբերդ, դեկտեմբերի 19-ին, ժ. 13-00- ին։

Հոգեհացը՛ (Շեն. Օջախ սրահում) Աշտարակ-Թալին մայրուղու Ագարակ գյուղի մոտ։

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

four + 19 =