Բաց նամակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Օդրի Ազուլեյին

Հարգելի տիկին Օդրի Ազուլե

Թույլ տվեք եւս մեկ անգամ հայտնել իմ խորին հարգանքը Ձեզ եւ հաստատել, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) 2018 թվականի մարտի 20-ին ճանաչելով եւ վավերացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը լիովին ընդունում է կազմակերպության կողմից հռչակված դրույթներն ու նպատակները՝ անվտանգություն կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում, պետությունների եւ ժողովուրդների միջեւ համագործակցության ընդլայնման միջոցով ապահովելու արդարություն եւ օրենքի գերակայություն, հարգանք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ, հռչակված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, բոլոր ժողովուրդների համար՝ առանց ռասայի, սեռի, լեզվի կամ կրոնի խտրության։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած կոնվենցիաների շնորհիվ միջազգային հանրությունը համախմբվում է հասնելու ընդհանուր նպատակների, պահպանելու մարդկության մշակութային ժառանգությունը։ Եվ Ձեր գործունեության շնորհիվ շատ կարեւոր աշխատանք է իրականացվում մարդկության մշակութային․ թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական ժառանգության պահպանման ուղղությամբ։

Ահա թե ինչու, այսօր կորցնելով որեւէ մեկի կողմից օգնություն ստանալու հույսը, Ձեզ եմ դիմում խնդրանքով, Ձեր հայացքն ուղղեք դեպի Հայկական լեռնաշխարհ, որտեղ տասնամյակներ շարունակ ոչնչացվում է հայկական մեծագույն ու հին քաղաքակրթության ժառանգությունը, որը միայն հայ ժողովրդի ժառանգությունը չէ, այլեւ ամբողջ աշխարհի։

Հայկական լեռնաշխարհը, 1894 թվականին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած թուրք սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից վերանվանված «Անատոլիա» տեղանունով, ըստ բազմաթիվ հայ, եվրոպացի եւ ամերիկացի գիտնականների՝ քաղաքակրթության բնօրրանն է։

Մինչ այժմ «սեւ հնագետները» ապօրինի պեղումներ են անում Հայկական լեռնաշխարհում, նրանք ոչնչացնում են եզակի հնագիտական հուշարձաներն ու գտածոները Վանա լճի (Արարատի, Վանի թագավորություն, Ուրարտու), հայկական Կիլիկիայում, հին հայկական Եդեսիայի տարածքում (Ուրֆա, թուրքական Շանլիուրֆա տեղանվան փոփոխությամբ), հին հայկական մայրաքաղաք Անիում՝ 1001 եկեղեցիների քաղաքում եւ պատմական հայկական բազմաթիվ այլ բնակավայրերում։

Պեղումները կատարվում են կոպիտ, բարբարոսաբար, մասնավորապես, էքսկավատորների միջոցով, ընդ որում, ոչնչացնելով պատերի հոյակապ փորագրություններն իրենց դեկորացիաներով, ինչպես նաեւ որմնանկարներով զարդարված պատերը։ Գտնված հնագիտական նյութերը, եթե դրանք հնարավոր չի լինում վաճառել, անխղճորեն ոչնչացվում են վանդալների կողմից:

Ես հասկանում եմ, որ այս պահին աշխարհում շատ սարսափելի բաներ են տեղի ունենում։ Այնուամենայնիվ, վերը նշված հնագիտական նյութերի միջոցով է, որ կարելի է բացահայտել բարձրագույն քաղաքակրթության պատմության չուսումնասիրված շերտերը, եւ հենց այդ նյութերն են, որ կարող են բացահայտել պատմության սկզբի եւ դրա զարգացման մինչ այժմ անհայտ, չուսումնասիրված շերտերը…

Հարգելի տիկին Օդրի Ազուլե

Վերոհիշյալ հնագույն քաղաքները, ապօրինի պեղումների վայրերը, ըստ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի, դե յուրե գտնվում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) տարածքում, եւ ես, օրինականորեն ընտրված Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների կողմից, հանդիսանում եմ նրա պաշտոնական ներկայացուցիչը։

Հարգանքներով՝

Յուլիա Գյուլոյան`
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Մշակույթի նախարար

 29 օգոստոսի, 2022 թ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seventeen + sixteen =