ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ հիմնադիր ժողովի որոշումը

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

հիմնադիր ժողովի որոշումը

2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Արցախի Շուշի քաղաքում, տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադիր ժողովը, որտեղ ներկա էին հիմնադիր ժողովի անդամներ՝ Արմենակ Աբրահամյանը, Հովսեփ Հովսեփյանը, Աշոտ Բաբայանը, Վաչագան Իշխանյանը, Հրաչյա Փիլիպոսյանը, Վիտալի Բալասանյանը, Կոմիտաս Դանիելյանը, Մելանյա Բալայանը, Սամվել Կարապետյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գագիկ Սարգսյանը…

Հիմնադիր ժողովը քննության առավ հետեւյալ հարցերը՝

  1. Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի կազմավորման հարցը,
  2. Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի կողմից՝ «Արեւմտեան Հայաստանի Հայերի իրավունքների մասին» Հռչակագրի պատրաստումը,
  3. Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի աշխատանքների համակարգողի թեկնածության առաջադրման եւ ընտրության հարցը:

Միաձայն քվեարկությամբ՝

հաստատվեց Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադրումը,

հաստատվեց Արեւմտեան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի կողմից՝ «Արեւմտեան Հայաստանի Հայերի իրավունքների մասին» Հռչակագրի պատրաստման հանձնարարականը,

Արմենակ Աբրահամյանը ընտրվեց Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի աշխատանքների համակարգող եւ կազմակերպիչ:

Այդպիսով՝ Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի աշխատանքներն ավարտվեց:

 

Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ

 17.12.2004 թ.

Շուշի

Թողնել պատասխան

Your email address will not be published.

15 − 12 =