ՈՐՈՇՈՒՄ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորող ԿԸՀ, 16-ը դեկտեմբերի, 2013 թ.

ՈՐՈՇՈՒՄ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորող  Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի,                                    16-ը դեկտեմբերի, 2013 թ.

Համաձայն «Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին» Հռչակագրի ( 24-ը մայիսի 2013 թ.),ընդունված Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորող Հատուկ  Հանձնաժողովի կողմից, 2013 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 8:00-ից, մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ 24:00 ամբողջ աշխարհում բնակվող հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ իրականացվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ:

Ընտրություններն անցան գաղտնի եւ  անմիջական քվեարկությամբ:

Նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների վերաբերյալ նյութերը պարբերաբար հրապարակվել են Կենտրոնական Հատուկ Հանձնաժողովի պաշտոնական կայքում եւ ԶԼՄ-ներում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու եւ ընտրությունները կազմակերպելու համար ստեղծվեց Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը  բաղկացած  15 անձից: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի մասնակիցները   ապրում են Հայաստանում, Սիրիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ջավախքում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ովքեր լիազորվել են կազմակերպել եւ անցկացնել ամբողջ նախընտրական  քարոզարշավը, ընտրությունների  փաստացի ամփոփումը :

2013 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 17-ը Կենտրոնական Հատուկ Հանձնաժողովը անցկացրեց 28 նիստ, նիստերի ընթացքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու վերաբերյալ ընդունվեցին կանոնակարգային անհրաժեշտ փաստաթղթեր:

Ընտրությունների կազմակերպման, այդ թվում՝ ընտրողների գրանցման, պատգամավոր ության թեկնածուների եւ քվեարկության համար Կենտրոնական Ընտրական Հանձնաժո ղովի կողմից ստեղծվել էր հատուկ կայք՝ հետեւյալ հասցեով www.western-armenia-election.org, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին՝

1) Դիմել Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար,

2) Գրանցվել, որպես ընտրող,

3) «Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին» հռչակագրի  դրույթներին համաձայն՝ գրանցվել, որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորական թեկնածու:

4) Գրանցված ընտորղները՝ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները, կարող էին մասնակցել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններին՝ գաղտնի եւ  անմիջական քվեարկությամբ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածու առաջադրվել էին 75 անձ:

Ներկայացված փաստաթղթերի ստուգման արդյունքում՝ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով 11 անձի դիմում մերժվել է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կողմից: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի  որոշումը չի բողոքարկվել մերժված 11 անձանցից  որևէ մեկի  կողմից:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման կանոնադրության պայմանների համաձայն՝ թեկնածուների ցուցակում վերջնականապես գրանցվել են 64 անձ, որոնց անունները մտցվել են քվեաթերթիկ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների թեկնածուների պաշտոնական ցուցակը հրապարակվել է 2013 թ. նոյեմբերի 22-ին Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կայքում՝ քվեարկության համար:

2013 թվականի հունիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը՝ 41 երկրներից գրանցվել էին 17837 ընտրողներ, ովքեր որպես Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ իրավունք էին ստացել մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններին:

Ընտրողները ներկայացել են Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, Արեւմտյան Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Աբխազիայից, Ջավախքից, Ուկրաինայից, այդ թվում՝ Ղրիմից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Արգենտինաից, Ուրուգվայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Կիպրոսից, Չեխիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Դանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Իսրայելից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Քուվեյթից, Եգիպտոսից, Թուրքիայի Հանրապետությունից:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման պատգամավորների ընտրություններին մասնակցել եւ քվեարկել են 17155 ընտրողներ, որը կազմում է գրանցված ընտրողների 96,176 %-ը:

72 քվեաթերթեր համարվել են անվավեր, որը կազմում է քվեարկությանը մասնակցողների 0,42%-ը:

17062 ընտրող քվեարկել է կողմ, որը կազմում է քվեարկությանը մասնակցողների 99,458 %-ը:

Դեմ է քվեարկել 0 ընտրող:

Ձեռնպահ է քվեարկել 21 ընտրող, որ կազմում է 0.122 %-ը:

Ընտրությունների արդյունքների համաձայն  Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման  պատգամավոր է ընտրվել 64 անձ:

Պատգամավորները ընտրվել են 10 երկրների  27 քաղաքներից:

Երկրներն են՝ Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա, Աբխազիա, Ջավախք, Դանիա, Հունգարիա, Շվեդիա եւ քաղաքներն են՝ Երեւան, Էջմիածին, Արմավիր, Աբովյան, Մոսկվա, Դոնի Ռոստով, Սոչի, Գագրա, Սուխում, Ախալցխա, Փարիզ, Մարսել, Նիս, Կրետեյլ, Վիեննա, Բոստոն, Գլենդել, Գոտենբուրգ, Մայնց, Օդենս, Բուդապեշտ եւ այլն:

Ընտրված անդամները արմատով եւ ազգային ինքնությամբ ներկայացնում էին Արեւմտյան Հայաստանի  15 ավելի տարածքներ եւ մարզեր այդ թվում Կարս, Բիթլիս, Վան, Տիգրանակերտ, Խարբերդ, Համշեն, Տրապիզոն, Կարին (Էրզրում), Իգդիր, Մուշ, Սեբաստիա, Սասուն, Կիլիկիա, Ջավախք և այլն :

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կազմում պատգամավոր են ընտրվել 20 կին, որը կազմում է ընդհանուր թվի 31%-ը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների տարիքային կազմը հետեւյալն է՝

60 տարեկանից բարձր – 7 պատգամավոր,

50 – ից 60 տարեկան – 20 պատգամավոր,

40 – ից 50 – 16 պատգամավոր,

30 – ից մինչեւ 40 – 11 պատգամավոր,

30-ից փոքր – 10 պատգամավոր:

Ամենատարեց պատգամավորը 78 տարեկան է, ամենաերիտասարդ պատգամավորը 21:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրությունների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել,

քվեարկության անցկացման եւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հասցեով բողոքներ չեն ստացվել:

Ընտրությունների արդյունքում Կենտրոնական Հատուկ Հանձնաժողովը  ստուգեց եւ հաստատեց պատգամավորության թեկնածուների ցուցակները, հաշվեց և պատրաստեց ընտրողների ցուցակները,ինչպես նաեւ հաստատեց ընտրության արդյունքները: Կենտրոնական Հատուկ Հանձնաժողովը  հաստատեց  Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)  առաջին գումարման կազմը:

 

         Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը որոշում է՝

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման պատգամավորների ընտրությունները համարել կայացած:
  2. Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման  64  պատգամավորների ընտրությունները:
  3. Ներկայացնել հաստատման Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման  64 պատգամավորների լիազորությունները  համաձայն հետևյալ ցուցակի ՝

Որոշումը ընդունված է միաձայն:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորող

Կենտրոնական  Ընտրական  Հանձնաժողով

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five × 1 =