ԱՄՆ-ը երկուշաբթի օրվանից Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի համար նույնպես փակում է երկիր մուտքը

ԱՄՆ-ը երկուշաբթի օրվանից կորոնավիրուսի տարածման պատճառով Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի համար փակում է երկիր մուտքը, հայտնում է BBC News-ը։

Ինչպես հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, արգելքն ուժի մեջ կմտնի երկուշաբթի կեսգիշերին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մուտքի արգելք էր դրել Եվրամիության 26 երկրների համար։ Արգելքն ուժի մեջ է մտել շաբաթ օրը։

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհ է դարձել 51 մարդ։ Վարակվածների թիվը հասել է 2488-ի։

News.am

Please follow and like us: