ԱՄՆ-ում գործող թուրքական «MMF» հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Էրմենիհաբեր»-ը մանրամասնում է, որ ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից ստեղծված այս հիմնադրամի գործունեությունը Թուրքիան կապում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ (Նա Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույցի ղեկավար):

Թուրքական աղբյուրի պնդմամբ` հիմնադրամը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Գյուլենի հանձնարարականով:

Շուրջ 20 հոգանոց հանձնաժողովը 3 տարվա աշխատանքի արդյունքում որոշել է կազմակերպության խորհրդում քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հիմնադրամը 3 տարի առաջ հանձնաժողով է ստեղծել 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով։

«Այդ երեք տարիների ընթացքում հանձնաժողովի անդամները դասախոսություններ և քննարկումներ են անցկացրել օսմանյան և հայոց պատմություններն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպել են ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների անդամների հետ»,– ըստ աղբյուրի, ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուր` Panorama.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

15 + nine =