Մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռ լքել է թուրքական ավիաբազան

Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազան, որտեղ պահվում է ամերիկյան միջուկային զենքը, վերջին երկու օրվա ընթացքում լքել է ամենաքիչը 5 ինքնաթիռ: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը:

Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռները լքել են ավիաբազան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Ինջիրլիք» և «Քուրեջիք» ամերիկյան ռազմաբազաները փակելու մասին հնչեցրած ապառնալիքների ֆոնին:

Մասնավորապես, ըստ արևմտյան ավիացիոն ռեսուրսների, «Ինջիրլիք» ռազմաբազան լքել է երեք C-17A Globemaster ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռ, մեկ C-5M Galaxy բարձր բեռնատարողությամբ ռազմատրանսպորտային ինքնաթիռ և 1 C-40B ռազմական հրամանատարության տրանսպորտային ինքնաթիռ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, չի բացառվում, որ Թուրքիան կփակի իր տարածքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաները:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

13 + 5 =