Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազան, որտեղ պահվում է ամերիկյան միջուկային զենքը, վերջին երկու օրվա ընթացքում լքել է ամենաքիչը 5 ինքնաթիռ: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Ինջիրլիք» և «Քուրեջիք» ամերիկյան ռազմաբազաները փակելու մասին հնչեցրած ապառնալիքների ֆոնին:
Մասնավորապես, ըստ արևմտյան ավիացիոն ռեսուրսների, «Ինջիրլիք» ռազմաբազան լքել է երեք C-17A Globemaster ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռ, մեկ C-5M Galaxy բարձր բեռնատարողությամբ ռազմատրանսպորտային ինքնաթիռ և 1 C-40B ռազմական հրամանատարության տրանսպորտային ինքնաթիռ: