Գերմանիայի ներքին գործերի նոր նախարար Հորսթ Զէեհոֆերը յայտարարել է, որ իր կարծիքով` երկրում «իսլամը տեղ չունիէ: Նման դիրքորոշումը կտրականապէս հակասում է Գերմանիայի կանցլեր Անգելայ Մերկելի քաղաքականութեանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայութիւնը:
Զէեհոֆերը, որը վերջերս է ՆԳ նախարարի պաշտօնը զբաղեցրել Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարութիւնում, վաղուց ի վեր ակտիւօրէն քննադատում է փախստականների նկատմամբ Մերկելի քաղաքականութիւնը եւ հիմա ներկայացրել է խնդրի լուծման իր տեսլականը:
Նրա խօսքը կարելի է դիտարկել որպէս ընտրողների ձայների մի մասի յետնուաճման փորձ, որոնք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ աջակցել են «այլընտրանք Գերմանիայի համարէ ուլտրաաջ կուսակցութեանը:
Զէեհոֆերը, որը ղեկավարում է Մերկելի Քրիստոնէադեմոկրատական միութեան հետ մշտական դաշինքի մէջ մտնող կուսակցութիւնը, հանդէս է եկել նաեւ ապաստան չստացած միգրանտների արտաքսման կանոնների խստացման օգտին:
2015 թուականին Գերմանիայ է ժամանել աւելի քան մէկ միլիոն միգրանտ, երբ Մերկելը թոյլ էր տուել երկիր մուտք գործել ռազմական հակամարտութիւնից փախած սիրիացիներին: