Յարգելի պատգամաւորներ,
Կառավարութեան յարգելի անդամներ,
Ազգային Խորհրդի յարգելի անդամներ, յարգելի քաղաքացիներ եւ բարեկամներ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի 12-րդ տարեդարձի առիթով, նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Արմէն Տէր-սարգսեանին, ով դեկտեմբերի 17-ին կազմակերպելով խորհրդարանի հերթական նիստը’ յարգանքով նշում է Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Հռչակագիրը:
Օրէնսդրական պայմանաժամերի պահպանումը վկայում է համայն աշխարհի եւ մեր ժողովրդի առջեւ, որ Արեւմտեան Հայաստանի ներկայացչութեան բացակայութիւնը մի վատ յիշողութիւն է, որն այլեւս գոյութիւն չունի յոյս ունենալով ընդունել միակից իրագործական սահմանադրութիւն, որը նման է Կենաց ծառին: Առաջադէմ եւ զարգացող սահմանադրութիւն, հաշուի առնելով’ պատմութեան արմատները եւ մեր ժողովրդի տեսանկիւնները’ զարգացման եւ անվտանգութեան ասպարէզներում:
Պարոն Տիգրան Փաշաբեզեանին, ով սեղմ բիւջեյով, ինչ որ կերպ հնարաւորութիւն է ստեղծում կառավարութեան համար ամրապնդել իր կառոյցները եւ բարելաւել յարաբերութիւնները այլ պետութիւնների եւ մեր ժողովրդի հետ, ինչպէս նաեւ կառավարութեան բոլոր անդամներին, ովքեր օր ու գիշեր պայքարում են իրականացնելու համար նախագահի բանաձեւերն ու որոշումները’ հաշուի առնելով վարչապետի ցուցումները:
Ես ցանկանում եմ նախ եւ առաջ յատուկ շնորհակալութիւն յայտնել մեր Խորհրդարանի պատգամաւորներ’ ամազոնուհիներին, մեր մարտիկներին, համայնքների պատասխանատուներին, ովքեր պայքարում են դժուարին եւ յաճախ շատ ծանր պայմաններում, այդ ամէնի հետ մէկտեղ կարողանում են նրբամտութեամբ եւ հնարամտութեամբ ապահովել իրենց ընտանիքների բարեկեցութիւնը:
Ես կը ցականայի այստեղ նշել Խորհրդարանի պատգամաւոր մեր վետերանների կամքը, ովքեր ներկայ են բոլոր հայրենասիրական արարողութիւններին, երկինք են բարձրացնում Արեւմտեան Հայաստանի դրօշը եւ զգաստ դիրքով կատարում են Արեւմտեան Հայաստանի հիմնը’ «զարթիր Լաոնէ:
Դրանով նրանք ցոյց են տալիս հայ մարտիկի ռազմատենչութիւնը, որ ունեն եւ գրեթէ 100 տարի մասնակցում են բոլոր պատերազմներին եւ մարտերին աչքի լոյսի պէս պահելով հայրենիքի սերը: Յարգա՜նք:
Ես իհարկէ յատուկ շնորհակալութիւն եմ յայտնում այն պատգամաւորներին, ովքեր ի վիճակի են ամէն օր հիւսել այն պարանը, որ մեզ դարձնում եւ միասնական, եւ հաւաքական ամրապնդելու մեր պետութիւնը:
Ես կ’աւարտեմ իմ շնորհակալական խօսքը’ այն յղելով Ազգային Խորհրդի անդամներին, այն անձանց, ովքեր հիմնականում ստուերում են եւ չեն նկատւում, պատրաստում են հողը, որպէսզի մեր պետական համակարը կարողանայ հանգիստ ձեւով իրականացնել իր առաքելութիւնը:
Խորին շնորհակալութիւն եմ յայտնում մեր նուիրատուներին, ովքեր զօրակցում են մեր առաքելութիւններին իրագործելու մեր ծառայութիւնները Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան անունով:
Այսօր մենք կարող ենք նշել, որ այս պայքարին են միացել յոյները, ասորի-գալդիենները, Ջավախքի հայերը, Ադրբեջանի հայերը, Աբխազիայի հայերը: Նրանք գիտեն, որ կարող են վստահել ինձ, պարտաւորութիւն, որը իրաւական եւ քաղաքական աջակցութիւն է:
Ահա, Արեւմտեան Հայաստանի մեր բնիկ ժողովրդի իրական եւ կենդանի բաղադրիչները…
Երկու տարի յետոյ տեղի կ’ունենան նոր ընտրութիւններ: Մեծ աշխատանք է սպասւում Արեւմտեան Հայաստանին գալիք տարիների ընթացքում, իսկ 2017 թուականը կը լինի նախապատրաստման, կազմակերպման եւ ծրագրաւորման տարի:
Մենք պէտք է ստեղծենք խորհրդարանական յանձնաժողովներ, որոնց օգնութեան ձեռք կը մեկնեն Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ կառավարութեան անդամները, որպէսզի դիմագրաւենք մեր դէմ կանգնած մարտահրաւէրներին:
Մեր ուժը ամփոփում է եւ մեզ թոյլ է տալիս ինքնակամ մասնակցել մարտահրաւէրներին: Մեր այս ցանկութիւնը սնւում է մեր նախնիների տառապանքով: Ահա թէ ինչ ենք մենք զգում, երբ հասնում ենք Արարատ լեռան գագաթին:
Այս ամիս լրանում է Արեւելեան Լեգիոնի ստեղծման 100-ամեակը: Սկզբում Լեգիոնի մեծամասնութիւնը կազմում էին Հայոց ցեղասպանութիւնից մազապուրծ կամաւորնէր, ովքեր գալիս էին Կիլիկիայից եւ Մուսայ Լեռից:
Արեւելեան Լեգիոնը, որ յետոյ կոչուեց «հայկական Լեգիոնէ, ապագայում հանդիսանում է Արեւմտեան Հայաստանի ազգային բանակի արմատը:
«հայկական Լեգիոնըէ, որ այսօր կոչւում է «հայ Լեգիոնէ, կը վերակենդանանայ մոխիրներից, կամաւոր պահուստային պարտաւորութիւնների ծրագրի շնորհիւ, որը հաստատուել է Արեւմտեան Հայաստանի թիւ 37-րդ հրամանագրով:
2017 թուականը կը լինի Հայ Լեգիոնի 100-ամեակի տարի: Այս առիթով ես կոչ եմ անում բոլոր կամաւորներին միանալ մեր Լեգիոնի շարքերին:
Արեւմտեան Հայաստանի անունից ես յարգանքի տուրք եմ մատուցում ազատամարտիկներին, ովքեր կամաւոր, Արեւելեան Լեգիոնի ստեղծման օրից մինչեւ Արցախի եւ Սիրիայի պատերազմը, ծառայում են պաշտպանելու Արեւմտեան Հայաստանի իդէալները:
Պաշտպանելու Արեւմտեան Հայաստանի հայ ազգը,
Պաշտպանելու ազատ, անկախ, ինքնիշխան Արեւմտեան Հայաստանը,
Կեցցէ անկախ, ինքնիշխան եւ ազատ Արեւմտեան Հայաստանը
Արմէնակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ
17.12.2016