Յարգելի Պարոն Նախագահ, Յարգելի Պարոն Վարչապետ.
Յարգելի գործընկերներ` Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարան) պատգամաւորներ, Կառավարութեան անդամներ.
Այսօր 17 դեկտեմբեր 2016 թ. իր աշխատանքներն է սկսում Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 4-րդ նստաշրջանը.
Սա շատ յատկանշական օր է մեր կեանքում պատմական հայրենիքի վերածնման եւ Արեւմտեան Հայաստանի պետականաստեղծ կառոյցների ձեւաւորման գործում:
Ուղիղ 12 տարի առաջ, 17 դեկտեմբեր 2004 թ., ազատագրուած Արցախի Շուշի քաղաքում Արեւմտեան Հայաստանի հայերի հիմնադիր ժողովում հիմնուեց Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ ընդունուեց «արեւմտեան Հայաստանի հայերի ինքնորոշման իրաւունքների մասինէ հռչակագիրը, իսկ 2007 թ. իսկ 2007 թ. «արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների մասինէ հռչակագիրը, որպէս Հայկական լեռնաշխարհի բնիկներ:
Անցնող տարիների ընթացքում Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդն արդիւնաւէտ աշխատանքներ է իրականացրել ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական յանձնաժողովի շրջանակներում մասնակցելով ՄԱԿ–ի «բնիկ ժողովուրդների իրաւունքների մասինէ հռչակագրի ձեւաւորման ու ընդունման, դրա հիմքերի վրայ Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնութեան եւ քաղաքացիութեան կառոյցի ձեւաւորման, ինչպէս նաեւ յետագայում Արեւմտեան Հայաստանի պետական ողջ համակարգի ձեւաւորման գործընթացներում:
Բարեկամներ,
Մէկ շաբաթ առաջ, 8 դեկտեմբեր 2016 թ., Փարիզում, կեանքից հեռացաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադիրներից Էդուարդ Թովմասեանը, մարդ, որ ամբողջ կեանքը նուիրաբերեց Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան ու վերածնման գործին:
Խնդրում ենք հոտընկայս մէկ րոպէ լռութեամբ յարգել նրա յիշատակը: Շնորհակալութիւն:
Յարգելի գործընկերներ,
1-ին գումարման 3-րդ նստաշրջանից յետոյ ընկած ժամանակահատուածում Խորհրդարանը շարունակել է իր արդիւնաւէտ աշխատանքը:
Կառավարութեան եւ Նախագահական համակարգի հետ միասին սերտ համագործակացութեամբ իրականացուել նշանակալի աշխատանք, որից մի քանիսը կը ներկայացնենք Ձեր ուշադրութեանը:
Մարտ 2016 – հոկտեմբեր 2016
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պատգամաւորները ու պաշտօնեաները վարչապետի գլխաւորութեամբ մասնակցել են «խնուսէ Մշակութային հիմնադրամի «տունդարձի ճամփանէ ֆիլմի ցուցադրութեանը եւ միջոցառումներին Սոչիում եւ Աբխազիայում:
Կազմակերպուել է «տունդարձի ճամփանէ փաստագրական ֆիլմի ցուցադրութիւնը եւ հիմնադրամի տնօրէն Սամուել Մհերեանի «այբ Քէէ գրքի շնորհանդէսը Ռուսաստանի Դաշնութեան Օբնիսկ եւ Տուեր քաղաքներում:
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Դաշնութեան որոշ հայ համայնքներում մեր գործունէութիւնը խոչըդոտների է հանդիպում, այդ իմաստով վերոնշեալ միջոցառումները չափազանց կարեւոր են, ինչպէս կապերի հաստատման ու ամրապնդման, այնպէս էլ տեղի հայ համայնքներին հասցնելու Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւումքների պաշտպանութեան ոլորտում իրականացուած մեր աշխատանքների վերաբերեալ լուրջ ու ծաւալուն տեղեկատուութիւն:
Ապրիլ 2016
Արցախի եւ Հհ-ի սահմաններին ադրբեջանական ագրեսիայի կապակցութեամբ, ապրիլի 3-ին, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարան) հանդէս եկաւ յայտարարութեամբ ուղղուած Մակ-ի Անվտանգութեան Խորհրդի անդամ պետութիւնների խորհրդարաններին, որտեղ մասնաւորապէս ասուած էր. «մերձաւոր Արեւելքի հակամարտութեան հրահրողները եւ Թուրքիայի Հանրապետութեան ղեկավարութիւնը, որպէսզի խուսափեն իրենց արարքների անխուսափելի պատասխանատուութիւնից, ձգտում են պատասխանատուութիւնը իրենց եւ Թուրքիայի Հանրապետութեան վրայից փոխանցել Հհ-ի եւ Արցախի սահմաններ` Ադրբեջանի Հանրապետութեան ագրեսիայի միջոցով: Այսպիսով, փորձելով շեղել համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը իրենց իրական նպատակներից եւ յանցագործ ծրագրերից Մերձաւոր Արեւելքում, ու փրկել Թուրքիայի Հանրապետութիւնը եւ նրա հրահրողներին անխուսափելի պատասխանատուութիւնից:
Կոչ ենք անում միջազգային հանրութեանը, մասնաւորապէս այն երկրներին, որոնք ներգրաւուած են հակամարտութեան կարգաւորման գործընթացում, գործուն քայլեր ձեռնարկել, ստիպելով Ադրբեջանի Հանրապետութեանը դադարեցնել ագրեսիան եւ հարկադրել խաղաղութեան:
Հակամարտութեան յետագայ վատթարացումը կարող է յանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, ինչպէս ադրբեջանական, այնպէս էլ թուրքական կողմի համար:
Ամէն ինչ կ’աւարտուի այնտեղ, որտեղ սկսուել է, այդ թւում, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան հաստատմամբ`Արեւմտեան Հայաստանումէ:
Սեպտեմբեր 2016
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային ու հայրենասիրական հասարակական միութիւնների եւ Հաւատքի հարցերի մշտական եանձնաժողովների ջանքերով Երեւանում տեղի ունեցաւ «այլակրօն հայերն աշխարհիէ թեմայով խորհրդաժողովը, որը բարձրացրեց այլակրօն հայերին ազգային – պետական ծրագրերում ներգրաւելու հարցերը:
24 ապրիլ – 12 դեկտեմբեր 2016
2015 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին Խորհրդարանի պատգամաւորները մասնակցեցին Ֆրանսիայում` Փարիզում եւ Մարսելում, Շուեյցարիայում` Ժնեւում եւ Լոզանում կազմակերպուած եւ Հայերի ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին, Հայկական հարցի կարգաւորմանը, Արեւմտեան Հայաստանի նկատմամբ իրաւունքների պաշտպանութեան խնդիրներին նուիրուած միջազգային համաժողովներին: Վերոնշեալ թեմայով Եւրոպայում համաժողաւների շարքը շարունակուեց մինչեւ 2015 թ.-ի դեկտեմբեր ամիսը, որոնց ակտիւ մասնակցեցին Խորհրդարանի պատգամաւորները:
Յունիս 2016
Նախագահական համակարգի եւ Խորհրդարանի համագործակցութեամբ հնարաւոր եղաւ մասնակցութիւնը Մակ-ի կողմից չճանաչուած երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնութեան խաղերին Աբխազիայում, որտեղ տեղի ունեցան կարեւոր շփումներ ու հանդիպումներ երկրի նախագահի, վարչապետի, այլ պաշտօնատար անձանց եւ պատգամաւորների հետ: Այդ հանդիպումներում բարձրացուեցին հայ- աբխազական պատմական մշակութային շփումները բարձր մակարդակով շարունակելու հարցերը, համշենահայերի խնդիրները: Հաստատուեցին ամուր կապեր «աբխազիայի հայերի միութեանէ հետ:
Յուլիս 2016
Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի եւ Աբխազիայի Խորհրդարանի միջեւ բարեկամութեան պատգամաւորական խումբ ստեղծելու մասին:
Որոշում է կայացուել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Մարտարուեստի ֆեդերացիայի հիմնադրման մասին:
Յայտարարութիւն է հրապարակուել ուղղուած Իւնեսկօ-ին Անիի հարցով:
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան), 23 յունիս 2016 թ. որոշում է կայացրել «սեւրի խաղաղութեան պայմանագիրը վաւերացնելու մասին:
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան), 7 օգոստոս 2016 թ. որոշում է կայացրել «ծովային Իրաւունքի մասինէ Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Կ’ոնուենցիան վաւերացնելու եւ «ծովային Իրաւունքի մասինէ Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Կոնուենցիայի XI մասի իրականացման վերաբերեալէ:
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան), 8 օգոստոս 2016 թ. որոշում է կայացրել «պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասինէ Կ’ոնուենցիան, որպէս պետութիւնների իրաւունքներ եւ պարտականութիւններ ճանաչելու մասին:
12.10.2016
Որոշումներ են կայացուել
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Փոստի հիմնադրման մասին:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ֆիլատելիայի ֆեդերացիայի հիմնադրման մասին:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Թեմատիկ ֆիլատելիստական եւ փոստային նամականիշերի (դրոշմանիշների) հրապարակման մասին:
01.11.2016
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցների ներկայացուցիչները մասնածցել են Երեւանում եւ Ստեփանակերտում անցկացուած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքներին եւ հանդէս եկել ելոյթներով:
17 նոյեմբեր 2016
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական պատուիրակութիւնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնութեան «Regnumէ Լրատուական Գործակալութեան կազմակերպած «հայկական Հարցը եւ Թուրքիայի նէոօսմանական քաղաքականութիւնը, մարտահրաւէրներ եւ սպառնալիքներէ անուանումով միջազգային համաժողովին, որին մասնկացում էին փորձագէտներ Ռուսաստանից, Հհ-ից, Սիրիայից, Իրանից, Իրաքից, Իսրայէլից: Կարդացուել են երկու զեկոյցնէր.
Խորհրդարանի նախագահ Արմէն Տէր-սարգսեանը ներկայացրել է «հայկական Հարցը եւ Թուրքիայի նէոօսմանական քաղաքականութիւնը, մարտահրաւէրներ եւ սպառնալիքներէ, իսկ
Խորհրդարանի պատգամաւոր, Մշակոյթի յանձնաժողովի պատասխանատու Իւլիայ Գիւլոյեանը. «հայ ժողովուրդի մշակութային ու հոգեւոր արժէքների իւրացումն ու ոչնչացումը` եւ Թիւրքիոյ նէոօսմանական քաղաքականութիւնը, մարտահրաւէրներ եւ սպառնալիքներէ զեկոյցները:
07.12.2016
«МИР – это МЫ» հասարակական-քաղաքական ամսագրում հրատարկուել է երեք յօդուած Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան, Հայկական Հարցի եւ Հայերի ցեղասպանութեան թեմաներով:
Անցնող ժամանակաշրջանի ընթացքում Խորհրդարանն ընդունեց Արեւմտեան Հայաստանի համար առաջնային նշանակութիւն ունեցող օրէնքներ, քննարկուեց եւ հաստատեց հայութեանը վերաբերուող միջազգային նշանակութեան ռազմավարական ծրագրեր եւ ուղղութիւններ: Եւ այս աշխատանքները մենք շարունակելու ենք: Մինչեւ նոր ընտրությւոնները առաջարկում ենք պատրաստել եւ ընդունել «պաշտպանութեան եւ զինուած ուժերի մասինէ, «հայկական լեգէոնի մասինէ, «սպորտի մասինէ, «քաղաքացիութեան մասինէ եւ այլ: Շարունակուելու է աշխատանքը հիմնական օրէնքի վրայ` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան:
2017 թ. իրականացուելու են շատ կարեւոր միջոցառումներ:
Դրանցից`
տարուայ ընթացքում նշուելու է Հայկական Լեգէոնի ստեղծման 100-ամեակը,
տարեվերջին նշուելու է Ռուսաստանի կառավարութեան դեկրետի 100-ամեակը,
մի քանի համաժողովներ կ’անցկացուեն Մոսկուայում, Ռոստովում, Սոչիում, Հհ-ում, Աբխազիայում, Եւրոպայում եւ Մերձաւոր Արեւելքում:
Եւ ամենակարեւորը.
Համշենահայութեան կեանքում նշանակալի իրադարձութիւն կը լինի 2017 թուականին Սոչիում եւ Աբխազիայում անցկացուելիք համշենահայութեան միջազգային համաժողովը` «Համշենեան աշխարհ–մենք միասնական ենք» խորագրով, որի շրջանակում տեղի կ’ունենան կ’ոնֆերանսնէր եւ մշակութային տարբեր փառատօներ: Նախատեսւում է, որ միջոցառմանը կը մասնակցեն ստեղծագործական խմբեր, մշակութեան եւ կրթական ոլորտի նշանաւոր գործիչներ, պատմաբաններ, քաղաքագէտներ, միջազգային ճանաչուած լրատուամիջոցների ներկայացուցիչներ:
Աբողջութեամբ պատրաստ է ֆորումի ծրագիրը եւ արդէն իսկ համաձայնեցուած` Աբխազիայի եւ Ռուսաստանի համապատասխան կառոյցների հետ:
Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնը կաջակցի մեր նախաձեռնութեանը եւ ֆորումն իրական տոն եւ ինքնութեան ճանաչման հարթակ կը դառնայ համշենահայութեան համար:
Կարեւորում ենք նաեւ Խորհրդարանի պատգամաւորների կատարած աշխատանքը Համշենահայերի 1-ին միջազգային համաժողով նախապատրաստելու հարցով, որին մասնակցեցին Ընտանիքի, կանանց եւ առողջութեան, Մշակոյթի, Մամուլի եւ լրատուութեան, Երիտասարդութեան եւ սպորտի մշտական յանձնաժողովների պատասխանատուները եւ անդամները` «համշենուհիէ համշենահայ կանանց միջազգային կազմակերպութեան նախագահ` պատգամաւոր Սաիդայ Օհանեանի գլխաւորութեամբ:
Համաժողովը հնարաւորութիւն է ստեղծում մշակութային, կրթական, դիւանագիտական, միջխորհրդարանական կապերի հաստատման եւ ամրապնդման համար Արեւմտեան Հայաստանի եւ Ռուսաստանի, Հհ-ի, Աբխազիայի, Եւրոպայի պատուիրակների միջեւ: Նախատեսուած է անցկացնել 2017 թ.-ի աշնանը:
2016 թ.-ի ընթացքում` Խորհրդարանի պատգամաւորները մասնակցեցին Մակ-ի Բնիկ ժողովուրդների յանձնաժողովի եւ Ինտելեկտուալ սեփականութեան իրաւունքների (WIPO) հարցերով նստաշրջաններին: Մակ-ում աշխատանքները կազմակերպուել է Նախագահի նախաձեռնութեամբ եւ պետական համակարգի բոլոր ճիւղերի` նախագահի ինստիտուտի, խորհրդարանի, կառավարութեան եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի համատեղ ուժերով: Սա կրկին հաստատում է, որ նշուած բոլոր կառոյցներն Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան հարցերում գործում են համատեղ եւ միասնաբար:
Սրանք այն համապետական նշանակութեան ծրագրերն են, որոնք կ’ամրապնդեն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային կապերն ու դիրքերը:
Յարգելի գործընկերներ.
Խորհրդարանը նախկինում միշտ էլ արագ արձագանքել է տարածաշրջանային ռազմա-քաղաքական այն զարգացումներին, որոնք վերաբերել են Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան հարցերին:
Այսօր Մերձաւոր Արեւելքում կրկին լարուած իրավիճակ է, ինչը կանխատեսելով, դեռեւս 2015 թ.-ի ապրիլի 25-ին, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը յատուկ ուղերձով դիմել է Մակ-ի անդամ երկրների խորհրդարաններին`
նշելով, որ Հայերի ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի միջոցառումների աւարտով իրականում սկսւում է հայութեան իրաւունքների պաշտպանութեան նոր վճռական փուլը,
առաջարկելով, Մակ-ի հովանու ներքոյ, իրաւական-քաղաքական գործընթաց սկսել ապահովելու համար 1918-1920 թթ. կայացուած որոշումների իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտեան Հայաստանի հայերի ու քաղաքացիների եւ Արեւմտեան Հայաստանի բնիկների ազատ ապրելու, զարգանալու եւ ապագայ ունենալու իրաւունքը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան հովանու ներքոյ` Բնօրրան Հայրենիքում:
Հաշուի առնելով ներկայի տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրողութիւնները կարեւոր ենք համարում Խորհրդարանի նախագահութեան եւ պատգամաւորական կազմի աշխատանքների ակտիւացումը` ի նպաստ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների պաշտպանութեան ու հաստատման: Ինչպէս նաեւ միջխորհրդարանական կապերի հաստատման եւ ամրապնդման աշխատանքները, նկատի ունենալով` Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգաւորելու, ինչպէս նաեւ ժողովրդական դիւանագիտութեան ու պաշտպանութեան լծակները գործարկելու խնդիրները, տարածաշրջանում խաղաղութեան ու համագործակցութեան տարածքներ ստեղծելու նպատակով:
Շնորհաւորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Շնորհակալութիւն ուշադրութեան համար:
Արմէն Տէր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարան) Նախագահ
17.12.2016թ.