Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան ռազմավարութիւնը Արեւմտեան Հայաստանի եւ Մերձաւոր Արեւելքի հայութեան իրաւունքների պաշտպանութեան ու անվտանգութեան հարցերում
Յարգելի Պատգամաւորներ,
Կառավարութեան յարգելի անդամներ,
Ազգային Խորհրդի յարգելի անդամներ,
Սիրելի հայրենակիցնէր եւ բարեկամներ,
Հասունացել է պահը անդրադառնալու նշանակալի եւ հիմնարար խնդիրներին, Արեւմտեան Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութեանը:
Ինչ վերաբերւում է ներքին քաղաքականութեանը.
Այս տարի շատ կարեւոր տարի է, վճռորոշ տարի: Ինչպէս եւ յայտարարել էինք, այն շատ հետեւանքներ թողեց Մերձաւորարեւելեան տարածաշրջանի եւ Արեւմտեան Հայաստանի չափանիշներով:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը հասցուեց աւարտին: Այս իրադարձութիւնը ամենակարեւորն է այս տարուայ ընթացքում:
Վերջին նստաշրջանի ընթացքում ես խոստացայ ներկայացնել Սահմանադրութիւնը եւ խոստումս կատարեցի, շնորհիւ պարոն Տիգրան Փաշաբեզեանի եւ պարոն Արմէնակ Հարմանդայեանի քրտնաջան աշխատանքի, չմոռանալով պարոն Մովսէս Նաջարեանին, որն արդիւնաւէտ ձեւով աւարտին հասցրեց հայկական աշխարհում միակ աշխատութիւնը’ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը արեւմտահայերեն լեզուով:
Մեր Սահմանադրութիւնը վաւերացուեց 2016 թ. մայիսի 9-ին եւ ճանապարհ բացեց Սեւրի Խաղաղութեան դաշնագրի վաւերացման համար, որը տեղի ունեցաւ 2016 թ. յունիսի 24-ին, «ծովային Իրաւունքի մասինէ Կոնուեցիայի, որը վաւերացուեց 2016 թ. օգոստոսի 9-ին, «պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասինէ Մոնտեւիդէոյի կոնուեցիայի ընդունման ու ճանաչման համար, 2016 թ. հոկտեմբերի 1-ին: Մենք շարունակելու ենք այս ճանապարհով ընթանալ հաշուի առնելով միջազգային կոնուեցիաները, ի վերջոյ ցոյց տալու համար, որ Արեւմտեան Հայաստանը պատրաստ է վերականգնել իր իրաւական կարգավիճակը, ինչպէս նշուած է 1920 թ. դեկտեմբերի 10-ին, այն ժամանակ, երբ Ազգերի Լիգան ընդունեց նորաստեղծ Հայկական Պետութիւնը:
Այս ամէնին կարող ենք աւելացնել, որ պատրաստւում ենք հրատարակել երկու մենագրութիւն, մէկը վերաբերւում է Արեւմտեան Հայաստանը, որպէս Պետութիւն ճանաչելու պայմաններին, միւսը` Արեւմտեան Հայաստանը, որպէս Ազգային Լիգայի անդամ ճանաչելու պայմաններին:
2016 թ.ն սկսել ենք պատրաստուել մեր ազգային բանակի հարիւրամեակին, Արեւելեան Լեգիոնը դարձաւ Հայ Լեգիոն: Այս կամաւորների Լեգիոնը մինչեւ այսօր Սիրիայում, Արցախում, որտեղ որ անհրաժեշտ է ծառայում է մեր քաղաքացիներին պաշտպանելու գործին:
Այս ամիս լրանում է Արեւելեան Լեգիոնի ստեղծման 100-ամեակը: Սկզբում Լեգիոնի մեծամասնութիւնը կազմում էին Հայոց ցեղասպանութիւնից մազապուրծ կամաւորնէր, ովքեր գալիս էին Կիլիկիայից եւ Մուսայ Լեռից:
Արեւելեան Լեգիոնը, որ յետոյ կոչուեց «հայկական Լեգիոնէ, ապագայում հանդիսանում է Արեւմտեան Հայաստանի Ազգային Բանակի արմատը:
«հայկական Լեգիոնըէ, որ այսօր կոչւում է «հայ Լեգիոնէ, կը յառնի մոխիրներից, կամաւոր պահուստային պարտաւորութիւնների ծրագրի շնորհիւ, որը հաստատուել է Արեւմտեան Հայաստանի թիւ 37-րդ հրամանագրով:
2017 թ. կը լինի Հայ Լեգիոնի 100-ամեակի տարի: Այս առիթով ես կոչ եմ անում բոլոր կամաւորներին միանալ Լեգիոնի շարքերին:
Արեւմտեան Հայաստանի անունից ես իմ յարգանքի տուրքն եմ մատուցում ազատամարտիկներին, ովքեր կամաւոր ձեւով Արեւելեան Լեգիոնի ստեղծման օրից մինչեւ Արցախի եւ Սիրիայի պատերազմ ծառայում են պաշտպանելու Արեւմտեան Հայաստանը որպէս Հայրենիք եւ որպէս Գաղափարախօսութիւն:
Այժմ անցնենք արտաքին քաղաքականութեան խնդիրներին:
Հայաստանի Հանրապետութիւն
Այսօր Արեւելեան Հայաստանի Հանրապետութիւնը ներառում է մեծ թուով Արեւմտեան Հայաստանի հայեր, ովքեր այնտեղ են տեղափոխուել ցեղասպանութեան տարիներին, ինչպէս նաեւ նոր փախստականներ, որ եկել են Սիրիայից:
Չնայած այն փաստին, որ հայերի ցեղասպանութիւնը ճանաչել է, որտեղ Արեւմտեան Հայաստանը ներկայացուած է Երեւանի Ծիծեռնակաբերդի նահատակների յուշարձանով, բայց մեր իրաւունքները, որպէս բնիկ ժողովուրդ Հայկական լեռնաշխարհում ճանաչուած չեն Երեւանի իշխանութիւնների կողմից: Այս ամէնի պատճառն այն է, որ համապատասխան աշխատանքներ չեն կատարուել իշխանութիւնների հետ եւ այս աշխատանքը մենք կը սկսենք կատարել հէնց տարուայ սկզբից’ թարգմանելով Բնիկ ժողովուրդների իրաւունքների հռչակագիրը հայերեն լեզուով, որն ընդունուել է Մակ-ի 144 պետութիւնների կողմից, 2007 թ. սեպտեմբերի 13-ին:
Արցախ
Թոյլ տուէք վերադառնալ 2016 թ. ապրիլի սկիզբ, Քելբաջար շրջանի ազատագրման 23-րդ տարեդարձին:
Սահմանագիծը, որը պաշտօնական սահման չէ, այլ պաշտպանութեան սահման, որն ամբողջովին ականապատուած էր: Տեխնիկապէս թշնամուն հեռացնելը պէտք է լինէր կամ անցնելով բարձր սարը, կամ վարկեանական ականազերծմամբ, որի նպատակն էր ստեղծել անվտանգութեան միջանցք, մի մետր կորցնելն էլ թշնամու համար զգալի կորուստ էր:
Երկու դէպքերում էլ անհնար էր ծածուկ գործելը, այսինքն ականազերծողները ամէն դէպքում կը յայտնաբերուէին եւ հայկական ուժերը բաւական ժամանակ կ’ունենային առանց շտապելու մաքրել տարածքը:
Իհարկէ, ես մի պահ չեմ կարող մտածել, լինելով Թալիշի կենտրոնից 3.5 կմ բարձրութեան վրայ, որ մեր գծերը ապահովուած չէին: Այս վերլուծութիւնը ծագում է յանցագործութիւնների հետեւանքով, որ տեղի են ունեցել:
Բայց տեղի ունեցաւ անկանխատեսելի իրադարձութիւն, սա մի ներհոսք է, որպէսզի չասուի «ցունամիէ:
Ազատամարտիկները, որ եկել էին ամբողջ աշխարհից, առաջին իսկ օրից Արցախ շատ դժուար պայմաններով: Ես վստահ եմ, իհարկէ ճակատային դիմադրութիւնն էր, բայց նաեւ ազատամարտիկների ներհոսքը, որ փոխեց խաղաթղթերը եւ մենք հետ մղեցինք հակառակորդին:
Եթէ պատերազմական գործողութիւնները շարունակուէին կարճ ժամանակում կը հասնէինք Քուռ գետի ափը’ Հայաստանի (Անահիտի Աղբիւր) իրական սահմանին:
Արցախեան պատերազմի ընթացքում 1992-ից ի վեր մենք միանգամայն ինքնուրոյն էինք մեր գործողութիւններում, մանաւանդ, որ մեզ համար աւելի դիւրին էր գոյատեւման միջոցնէր հայթայթել Բաքուի կողմից, քան Երեւանի: Որքան շատ Բաքուն զինուի, մենք աւելի ուժեղ կը լինենք, այն էր մեր հոգեբանական ռազմավարութիւնը:
Բաքուի ռազմագէտները լաւ գիտեն, նրանք խելացի որոշում են կայացրել, դադարեցնել հակամարտութիւնը գոնէ ժամանակաւոր, որի նպատակն է ուղիներ գտնել վերահսկելու համար այս իրավիճակը եւ այս «ցունամինէ:
Մենք կարող ենք նկատել, որ մասնաւոր քաղաքական ուշադրութեան տակ է գտնւում մի ուղղութիւն, որն այսօր Երեւանի իշխանութիւնները սխալմամբ անուանում են «սփիւռքէ, այսինքն մի ռազմական ներուժ, որ անգամ Երեւանի համար դժուար է ճիշտ յայտնաբերել:
Իրականութիւնը պարզ է, այս բոլոր գործողութիւնները եւ հնարքները իրավիճակը չեն փոխել, մեծամասնութիւնը լռութեամբ կրում է ռազմաւորման ներուժը, որ նրանք ունեն, արթնանում է գրեթէ բնականաբար, երբ հայ ժողովուրդին կամ Հայաստանի տարածքներին իրական վտանգ է սպառնում:
Մենք նկատեցինք, որ «սասնայ Ծռերէ շարժումը չստացաւ ակնկալուող ռազմաւորումը ազատամարտիկների կողմից, բայց հէնց որ վտանգ է սպառնում Արցախին, ռազմաւորումը հասնում է իր գագաթնակէտին: Ես հիմա նշում եմ մի մասը ռազմաւորման, ես նրանց կ’անուանեմ «երիտասարդ կ’ամաւորներէ, որովհետէեւ նրանց հետեւում կան ուրիշները «վետերաններէ:
Այս տարի պաշտօնական այցը Նախագահ Բակոյ Սահակեանին եւ այցելութիւնը Թալիշ մեզ թոյլ տուեց յիշեցնել Արեւմտեան Հայաստանի ընդհանուր յանձնառութիւնը արեւելեան գծերի վերաբերեալ, համաձայն Սեւրի Դաշնագրի 92-րդ յօդուածի:
Յիշեցնեմ պարզապէս մեր Կառավարութեան համար, որ Արցախը կազմում է Արեւմտեան Հայաստանի անբաժանելի մաս, այսինքն 1920 թ. Հայկական Պետութեան մաս, ինքնավարութիւն իրաւունքով:
Ադրբեջանի ռազմական յարձակման հետեւանքով, յիշեցնելով թշնամու կողմից ներկայացուած զեկոյցը բնակչութեան վերաբերեալ (04.2016) աւելացնելով Ադրբեջանի հայ բնիկ ժողովրդի 500.000-ի բնաջնջումը, 25 տարուայ պատերազմը խլեց տասնեակ հազարաւոր կեանքեր, 11-րդ տարին է լրանում Նախիջեւանում Ջուղայի գերեզմանոցի բարբարոս ոչնչացման, խնդիրը հետեւեալն է, քաղաքական եւ դիւանագիտական համաձայնութիւնը կը յետաձգուի այնքան ժամանակ մինչեւ կը գտնուի մի գլոբալ հատուցման մեխանիզմ Նախիջեւանի, Արցախի եւ Ադրբեջանի հայերի համար:
Սիրիայ
Ինչ վերաբերւում է Սիրիային մէկ տարուց աւելի է ինչ տարբեր ուժերը որոշեցին բնաջնջել Ջեզիրեհի քրիստոնեայ բնակչութիւնը, թուրքական եւ ֆրանսիական իշխանութիւնների աչքերի առջեւ: Մենք կարողացանք դիմադրել, ունենալով տասնեակ քաղաքացիական զոհեր: Այսօր մեր ուժերը, որ գտնւում են այնտեղ ապահովուած չեն այս տեսակի յարձակումներից, որ կարող են տեղի ունենալ ամէն պահ:
Թուրքիայ
Լաւագոյն ճանապարհն է ձեզ յիշեցնել մեր դիրքորոշման մասին վերընթերցելով իմ բաց նամակը նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանին
Բաց նամակ Թուրքիայի Հանրապետութեան Նախագահ պարոն Ռեջեփ Թայիբ Էրդողանին
«պարոն Նախագահ,
Դուք լաւ գիտէք, թէ ինչ հանգամանքների համար մեր Պետութիւնները դիւանագիտական յարաբերութիւններ չունեն, ես նկատի ունեմ Արեւմտեան Հայաստանը եւ Թուրքիան:
Մեր տարաձայնութիւնը, ոչ այնքան բախումնային է, այլ վիճելի, քանի որ իմ ժողովուրդը դարձել է ոչ միայն բազմաթիւ, նախօրօք պարբերաբար ծրագրուած բնաջնջման զոհ, այլ նաեւ մեր պետութեան անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը իւրացուել են ապօրինաբար:
2011 թ. ապրիլի 18-ին, մեր կողմից Ձեր նախորդ Պարոն Աբդուլ Գիւլին յղած դիմումի մէջ, առաջին անգամ պատմութեան ընթացքում, խօսում էինք Հայոց ցեղասպանութեան ճանաչման խնդրի մասին: Ձեր կառավարութեան կողմից ջանքեր գործադրուեցին հայ ժողովրդի նկատմամբ գործադրուած ոճրագործութիւնների իրական լինելու մասին, դուք նոյնիսկ Ձեր անձնական նախաձեռնութեամբ բացառիկ որոշում ընդունեցիք, որպէսզի Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում բնակուող հայ ժողովրդին թոյլատրուի յիշատակել իրենց դարաւոր սուգը քաղաքացիկան եւ կրօնական տարբեր միջոցառումներով:
Սպասուածին հակառակ, Արդարութիւն ու զարգացում Ձեր կուսակցութիւնը 2015 թ. նոյեմբերի 1-ին խորհրդարանի ընտրութիւններում յաղթեց, վերստանալով խորհրդարանի մեծամասնութիւնը, որ կորցրել էր նախորդ ընտրութիւններում: 2015 թ. յունիսի 7-ին, պարգեւատրուելով ձայների 49,3 տոկոսով Ձեր քաղաքական խմբաւորումը կարողացաւ խորհրդարանում զբաղեցնել 550 տեղից 316 տեղ:
Բայց, այնուհետեւ, Ձեր կառավարութիւնը 2016 թ. սկզբին, տեղական բնակչութեան խռովութեանը դիմակայելու պատրուակով, բռնի ուժ գործադրեց Հակարի, Սիրնակ, Սիլոփի, Ջիզրէ եւ Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքներում:
Այսպիսով, մենք հասանք ճակատագրական ամսաթուին յուլիսի 15-ին, Նիցցայում (Ֆրանսիայ) տեղի ունեցած բարբարոսութեան յաջորդ օրը, միջնադարեան մայրաքաղաք Անին գրանցուեց ցանկում, որպէս համաշխարհային նշանակութեան ունեցուածք Թուրքիայի անունով, որը յետաձգուեց մինչեւ 2016 թ. հոկտեմբերի 24-ը: Իհարկէ, 2016 թ. յուլիսի 15-ից ի վեր, Թուրքիայում արմատական փոփոխութիւններ են տեղի ունեցել, օրինակ արտակարգ իրավիճակների դէպքում, պատժիչ միջոցնէր կիրառելու վերաբերեալ:
Այնուամենայնիւ, այսօր մենք մի ընդհանուր գործ ունենք, այն է, մեր պատասխանատուութեան կշիռը, որպէս պետութեան առաջնորդներ: Դուք, որ պատասխանատու էք մի պեԿութեան, որն ունի համաշխարհային աշխարհակալում, որի ժողովուրդը տեղաւորուած է մի տարածքում, որտեղից ոչնչացրել է բնիկ ժողովուրդների մեծամասնութեանը, իսկ ես այսօր սահմանափակ պատկերացում ունեմ մեր ժողովրդի ունեցած սահմանուած իրաւունքների մասին, մեր բնօրրանի մասին, որոնք ճանաչուել են բոլորի, այդ թւում նաեւ Ձեր պետութեան կողմից, սակայն ընտանիքների մեծամասնութեան անձինք մինչ այսօր ցրուած են ողջ աշխարհով մէկ:
Այս անորոշութիւնը, որն ընդունւում է այլ տէրութիւնների կողմից հայ ժողովրդի գործադրման վերաբերեալ, բերում է միջազգային, չեմ ուզում ասել համաշխարհային երկպառակտութիւնների, եւ հազարաւոր նոյնիսկ միլիոնաւոր մարդիկ տառապում են այս անորոշութեան պատճառով:
Պարոն նախագահ, վերջին հաշուով, դուք մտածում էք յաղթելու մասին եւ դա Ձեզ առաջ է տանում: Այս ապահովութեան համար պարտական էք այն փաստին, որ Դուք ունէք բազմաթիւ պետութիւնների աջակցութիւնները: Արեւմուտքում (Ֆրանսիայ, Գերմանիայ, իհարկէ ԱՄՆ, ինչպէս նաեւ Թուրքիային մօտ հարեւան պետութիւններ…) Մերձաւոր Արեւելքում, ինչպէս նաեւ ներառէալ «էրմեններըէ, ովքեր հաւատում են Ձեր քաղաքական յաղթանակին:
Ուրեմն, Դուք ունէք անսահման միջոցնէր ոչնչացնելու համար այսպէս կոչուած Պետութեան պաշտպանութեան համար նախազգուշական միջոցների ծրագրերին հակասող ամէն մի դիմադրութիւն եւ ընդդիմութիւն, կարիքի դէպքում կարող էք արհամարել հարեւան պետութիւնների ինքնիշխանութիւնը: Բացի այդ, տարօրինակ այս միջազգային աջակցութիւնը (չասելու համար մեղսակցութիւնը), խնդիրը պարզօրէն մի բնիկ ժողովրդի ցեղասպանութեան մասին է, ինչպէս նաեւ մեր բոլորի կողմից ճանաչուած պետութեան ինքնիշխանութեան ապօրինի իւրացման մասին: Այսինքն հայ բնակչութեան մեծամասնութեան բնաջնջման մասին, որի հետեւանքով տեղի է ունենում տարածաշրջանի ժողովրդագրական փոփոխութիւն, այսինքն արդիւնքում’ բռնազաւթւում է տարածաշրջանը:
Այս իրականութեան ամենավատ մասն այն է, որ բնակչութիւնը տուեալ ժողովրդագրական շրջանում Հայոց ցեղասպանութեան պատճառով փոփոխուել է, այժմ էլ հանդիսանում է գլխաւոր թիրախը:
Այս բնակչութիւնը, որ երէկ ստեղծուել է հայ ժողովրդի մոխիրների վրայ, այսօր զոհ է դարձել, եւ եւս մէկ անգամ հայ ժողովուրդը յայտնուել է զոհերի շարքում: Սա անհաւանական է, բայց այս է մեր պայքա՜րը:
Անպատժելիութիւնը, ի դէմ Հայոց ցեղասպանութեան հատուցումների համար, ինձ ստիպում են բարձրացնել հետեւեալ հարցը, Փոքր Ասիայում բնակչութեան բնաջնջման գործընթացը, որ սկսուել է 1894 թ.-ից, այսինքն 122 տարի առաջ, ե՞րբ է դադարելու:
Արդեօ՞ք պէտք է թալանել եւ տեղահանել բնակչութեանը ամբողջութեամբ ժողովրդագրական տարածաշրջանում, քանզի այսօւայ ժողովուրդը, որ բնակւում է ձեր դուրը չի գալիս:
Այս դէպքում պէտք է ոչնչացնել աշխարհի բնակչութեան զգալի մասը:
Ընտրելով անվերջանալի ցեղասպանութեան ուղին, մի կոտորածը փոխարինելով մէկ այլ կոտորածով, գլխաւորները, ովքեր վստահութեամբ եւ մեծ եռանդով մասնակցում են իրենց համազգի ոչնչացման գործընթացին, չեն մտածում, որ յաջորդ զոհը իրենք են լինելու: Նրանք այդ մասին չգիտեն չնայած այն տեղի է ունենում 1894 թ.-ից սկսած: Հնարաւոր է, որ այս ապահովութիւնը բաց կողմէր ունենա: Այն կ’երեւայ օգտագործելուց յետոյ, քանի որ հետեւելով պատմութեանը, ոչինչ չի ասում, որ այն կ’աւարտուի այնպէս, ինչպէս ծրագրուած էէ:
Կարին, Նոյեմբեր 04, 2016 թ
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ամն-ի համար մենք ողջունում ենք Նախագահ պարոն Դոնալդ Թրամփին հետեւեալ կերպ.
«պարոն Նախագահ` Դոնալդ ԹՐԱՄՓ
Ես, Արեւմտեան Հայաստանի ժողովրդի եւ իմ կողմից, յղում եմ Ձեզ մեր ջերմ շնորհաւորանքները նախագահական ընտրութիւնների յաղթանակի առթիւ, որը յաղթանակ է ազատ, ինքնիշխան Ամերիկայի Միացեալ Նահանգների համար:
Այն կանայք եւ տղամարդիկ, ովքեր անցեալում հաւատում էին արդարութեան եւ ազատութեան արժէքներին, այսօր յստակօրէն պաշտպանուած են:
Ամերիկայի Միացեալ Նահանգները Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքում Կոնստանդնուպոսլի ԱՄՆ դեսպան` պարոն Հենրի Մորգենթաույի հաշուետուութիւնների եւ յուշագրութիւնների շնորհիւ, միջազգային հանրութեան առջեւ ներկայացրեց յանցագործութիւնները, որ ենթարկուել էր հայ ժողովրդը:
Դա Ամերիկայի Միացեալ Նահագներն են համաշխարհային իշխանութիւնում, որ հիմք են հանդիսանում ժողովրդավարութեան, արդարադատութեան եւ ազատութեան բնագաւառում, քանի որ 1920 թ. մայիսի 11-ին ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը Արեւմտեան Հայաստանի տարածքում եւ ընդունեց ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար Վճիռը (22 նոյեմբեր, 1920), որտեղ նա նշել է սահմանները Թուրքիայի եւ Հայաստան պետութեան միջեւ:
Այս Հայաստանը (Արեւմտեան Հայաստանում) 1920 թ. յունուարի 19-ին Փարիզի համաժողովում դէ ֆակտոյ ճանաչուել է Դաշնակից Տէրութիւնների կողմից, 1920 թ. մայիսի 11-ին Սան Ռեմոյի համաժողովում, որի հիմքն էր հանդիսանում Խաղաղութեան Պայմանագիրը` ստորագրուած Սեւրում 1920 թ. օգոստոսի 10-ին, (պայմանագիրը վաւերացուած է 2016 թ. յունիսի 24-ին Արեւմտեան Հայաստանի կողմից):
Դա Ամերիկայի Միացեալ Նահանգներն են, որ յստակ եւ բացայայտ ձեւով ստորագրեցին Կ’ոնուեցիայ` «ցեղասպանութիւն յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժի մասինէ (1950 թ.), որը յիշեցնում է թուրքերի կողմից կատարուած հայկական ջարդերի մասին, որպէս ցեղասպանութեան յանցագործութիւն, հիմք ընդունելով Ռաֆայէլ Լեմկինի սահմանումը, որին «արդարադատ գործիչէ տիտղոս շնորհուեց Արեւմտեան Հայաստանի կողմից (2016 թ. նոյեմբերի 7-ին):
Դա Ամերիկայի Միացեալ Նահանգներն են, որ այսօր անկեղծօրէն մերժեց հետապնդել անարդարութիւնը եւ որոշեց յանձնել իր վստահութիւնը Ամերիկեան ժողովրդի որդի` Դոնալդ Թրամփին, պաշտպանելու համար արժէքներն ու առաքինութիւնը, որոնք ըստ էութեան գերարժէքութիւն են հանդիսանում:
Պարոն Նախագահ, Մենք ցեղասպանութիւն վերապրածների սերունդներն ենք, ովքեր այսօր անհամբեր սպասում են, որ Ամերիկայի Միացեալ Նահանգները Ձեր գլխաւորութեամբ, Պետութիւնների իրաւունքներին առնչուող Մոնտեւիդէոի Կոնուեցիայի միջոցով, (Արեւմտեան Հայաստանի կողմից հաստատուել է հոկտեմբերի 1-ին, 2016) համարձակ որոշում ընդունի` նախաձեռնելով կիրառել Նախագահ Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար Վճռի համապատասխան իրաւական բաժինը:
Շնորհաւորում եմ Ձեզ եւ գիտակից, ակտիւ ամերիկայի ժողովրդին, մենք Ձեզ եղբայրական ձեռք ենք մեկնում, որպէսզի մեր երկու ժողովուրդները կարողանան միասնաբար աշխատել անվտանգութեան, կայունութեան եւ բարգաւաճման հովանու ներքոյ, հիմքեր դնեն մարդկութեան լաւագոյն ապագայի համար, յարգելով մեր բնական պաշարները, եւ այլեւս երբեք բնիկ ժողովուրդները բռնի ուժով չտեղահանուեն ու չոչնչացուեն համակարգուած ծրագրերի միջոցով:
Մենք համոզուած ենք, որ այսօր աշխարհի մեծ տէրութիւնները իրական հնարաւորութիւն ունեն ուղելու անցեալի սխալները` ընդունելով միջազգային օրէնք, որի հիմքը կը հանդիսանայ Խաղաղութիւնը, առանց որի աշխարհը կը վերածուի քաոսի, ուր իշխում է բարբարոսութիւնը, որ մենք նկատում ենք այսօր Մերձաւոր Արեւելքի պատերազմող երկրներում:
Վերադարձնելով արդարադատութիւնը, պարոն Նախագահ, Դուք մեզ հնարաւորութիւն կը տաք համագործակցել` աջակցելու համար համաշխարհային ճակատագրի կառուցմանը, որ Դուք այսօր ղեկավարում էք:
Յարգանքներով – Կարին, Նոյեմբեր 09, 2016 թ
Այպիսով մենք սկսել ենք դիւանագիտական յարաբերութիւնների գործընթաց Ամն-ի նոր վարչակազմի հետ:
Ռուսաստան
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ինչպէս դուք կարող էք նկատել դիւանագիտական յարաբերութիւնները շարունակւում են Զլմ-ների միջոցով մեծ ուշադրութիւն դարձնելով Արեւմտեան Հայաստանին: Հայ-ռուսական յարաբերութիւնները կ’ամրապնդուեն 2017 թ. ընթացքում: Մենք կը նշենք Արեւմտեան Հայաստանի ճանաչման 100-ամեակը Ռուսաստանի կողմից:
Սեւրի դաշնագիրը ստորագրած պետութիւններ
Բոլոր այն երկրները, որոնք ստորագրել են Սեւրի Դաշնագիրը յատուկ ուշադրութեան առարկայ կը լինեն 2017 թ. ողջ ընթացքում’հաշուի առնելով որ 2020 թուականը շատ հեռու չէ:
Բոլոր երկրները, որ ճանաչել են Հայերի ցեղասպանութիւնը եւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքները, ինչպիսիք են Ռուսաստանը, Հայաստանի Հանրապետութիւնը (Արեւելեան) եւ Բոլիւիան յատուկ ուշադրութեան կ’արժանանան:
Այն պետութիւնները, որոնք ճանաչել են «1915 թ. հայկական ցեղասպանութիւնըէ, ինչպէս Ֆրանսիան եւ Եւրոպական Պառլամենտը, ապա նրանց կ’առաջարկուի նկատի ունենալ Արեւմտեան Հայաստանի խնդիրը:
Բոլոր այն երկրները, որոնք ընդունել են բնիկ ժողովուրդների իրաւունքների հռչակագիրը, յատուկ ուշադրութեան կ’արժանանան:
Վերջապէս ես կը ցանկանայի ելոյթս աւարտել յիշեցնելով մեր եղբայրական յարաբերութիւնների մասին հին ժողովուրդների հետ արեւիների, յոյների, եզդիների եւ քրդերի: Նրանք մեզ դրդեցին ստեղծել միասնական ուժ, պաշտպանելու համար ընդհանուր իրաւունքները, որը կիրառական է ոչ միայն որպէս բնիկների, այլ նաեւ որպէս Արեւմտեան Հայաստանի քաղաքացի:
Մենք դրական արձագանքեցինք այս նախաձեռնութեանը, 2017 թուականը մեզ թոյլ կը տայ ձեւաւորել աշխատանքներ տղամարդու եւ կնոջ կորիզով, ովքեր հաւատում են ընդհանուր ապագային ուղեկցուած յատուկ շրջանակներով:
Ես դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին, առողջութիւն եւ խաղաղութիւն գալիք 2017 թ.-ին:
Կեցցէ Արեւմտեան Հայաստանը, Կեցցէ հայ ժողովուրդը
Արմէնակ ԱԲՐԱՀԱՄԷԱՆ
Արեւմտէան Հայաստանի Հանրապետութէան Նախագահ
17.12.2016