Սոյն թ.-ի դեկտեմբերի 17-ին, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադրման օրը, գումարուել է Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանը:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմէնակ Աբրահամեանը հանդէս է եկել ողջոյնի խօսքով, ինչպէս նաեւ զեկոյցով` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան արտաքին եւ ներքին քաղաքականութեան ռազմավարութեան վերաբերեալ:
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմէն Տէր-Սարգսեանը հանդէս է եկել Խորհրդարանի 2016 թ. գործունէութեան վերաբերեալ զեկոյցով:
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Տիգրան Փաշաբեզեանը հանդէս է եկել 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերեալ հաշուետուութեամբ եւ ապա ներկայացրել ապագայ ծրագրերը հաստատման համար:
Լրացուցիչ ընտրութիւնների միջոցով Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամաւորական տեղերում իրականացուել է նոր պատգամաւորների մանդատների եւ լիազօրութիւնների հաստատում:
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական յանձնաժողովները հաշուետու են եղել կատարած աշխատանքների վերաբերեալ եւ ապա ներկայացրել ապագայ ծրագրերը:
Ելոյթներով հանդէս են եկել խորհրդարանի պատգամաւորներ, կառավարութեան պաշտօնեաներ, հիւրեր:
Յանձնարարուել է Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի նախագահութեանը պատրաստել ու հրապարակել ուղերձ Մերձաւոր Արեւելքի ներկայի իրադարձութիւնների ու իրողութիւնների համատեքստում:
Այդպիսով Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանը աւարտել է աշխատանքները:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)
Լրատուական ծառայութիւն
23.12.2016թ.