Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան Նախարարութեան 2016-17 թթ. գործունէութեան համառօտ զեկոյց
Արեւմտահայերենի ուսուցման հետ կապուած մեր հինական նպատակներից է Արեւմտեան Հայաստանում ձեւաւորուող եւ ձեւաւորուած հայ համայքներում կազմակերպել արեւմտահայերենի ուսուցման դասընթացնէր: Անցեալում Արեւմտեան Հայաստանի մի շարք քաղաքներում (Դերսիմ, Մուշ, Տիգրանակերտ) կազմակերպուել են արեւմտահայերենի դասընթացնէր: Տարբեր պատճարներով 2015 թուականին չյաջողուեց կազմակերպել կամ շարունակել դրանք: Անյաջողութեան պատճառներից էին Թուրքիայի Հանրապետութիւնում եւ Արեւմտեան Հայաստանում տիրող իրողութիւնը, քաղաքական իրավիճակի սրումը տարածաշրջանի ժողովուրդների եւ պետական ուժերի միջեւ: Պակաս կարեւոր չէր նաեւ արեւմտահայերենի մասնագէտների պակասը, ֆինանսական միջոցների սղութիւնը:
Ներկայիս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան Նախարարութիւնում Վարչապետ պարոն Տիգրան Փաշաբեզեանի եւ նախարարութեան պաշտօնեաների ու մասնագէտների մասնակցութեամբ ծրագիր է մշակուած ուսուցման եւ քերականութեան դասագրքերի պատրաստման նպատակով: Գրքերի պատրաստման աշխատանքներով զբաղւում է Կրթութեան փոխնարար Մովսէս Նաջարեանը: Գրքերի պատրաստումից յետոյ ուսուցման համար ծրագրուած է պատրաստել ու վերապատրաստել արեւմտահայերենի ուսուցիչներ: Ծրագրուած է ուսուցումն իրականացնել համացանցի միջոցով:
2017 թուականի համար «Հայկական վիրտուալ համալսարան»-ի (ՀՎՀ) հետ ձեռք է բերուել համաձայնութիւն Թուրքիայի Հանրապետութիւնից եւ Արեւմտեան Հայաստանից արեւմտահայերեն սովորելու համար դիմորդների ընդունելութիւնն ու ուսուցումը իրականացնել անվճար կերպով:
Վրէժ Քոսայեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան Նախարար
17.12.2016 թ.