Արարատի գագաթը ծածկած «ամպային գլխարկը» զարմացրել է Թուրքիայի Հանրապետության բնակիչներին (լուսանկար)

Արարատի գագաթին նկատված ուշագրավ բնական երևույթը քննարկումների առիթ է դարձել թուրք օգտատերերի շրջանում:

«Թուրքիայի Հանրապետության ամենաբարձր կետի վրա բացառիկ բնական երևույթ է նկատվել: Լեռը, ասես, ամպերից հյուսված գլխարկ էր դրել»,-մեկնաբանել է դիտարժան կադրը հրապարակած Rusturkey.com կայքը:

Նշենք, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկը՝  Արարատ լեռը գտնվում է այժմյան Թուրքիայի Հանրապետության  տարածքում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից 28.5 կմ հեռավորության վրա: Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետն է:

Tert.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

4 × three =