Ադրբեջանում Հայոց ցեղասպանության իրավական գնահատման վերաբերյալ Երևանյան խումբը՝ կոչ է անում Հայաստանի պետական, հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և այլ երկրների քաղաքացիներին ընդունել հետեւյալ թեզերը.
— Ադրբեջանի իշխանությունները, այդ պետության կազմավորման հենց սկզբից (1918թ) իրականացնում են մշտապես եղեռնագործ քաղաքականություն հայ ժողովրդի նկատմամբ տարբեր մեթոդներով, արյունահեղ ելքերով 1918, 1920, 1988-92 թվականներին,
— Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարվող հանցագործությունները համապատասխանում են 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիային և պետք է որակվեն ոչ այլ կերպ, քան Ցեղասպանություն,
— հայերի նկատմամբ իրականացվող եղեռնագործ քաղաքականությունը թուրքական երկու զավթիչ պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, միասնական գործընթաց է, փոխհամաձայնեցված ոճրագործ ծրագիր,
— Ադրբեջանի այդ քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր և նրա նկատմամբ ցուցաբերվող մեղմ մոտեցումը տարածաշրջանում անվերապահորեն կհանգեցնի նորանոր ագրեսիվ գործողությունների, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թ. ապրիլին ադրբեջանա-թուրքական ռազմամոլների և նրանց դաշնակից Իսլամական Պետության ներկայացուցիչների մասնակցությամբ, որը հանգեցրեց բազում զոհերի,
— անհրաժեշտ է, որ Հայաստանը պետական մակարդակով և իրավական բոլոր նորմերով հստակ գնահատական տա Ադրբեջանի ոճրագործ քաղաքականությանը և նրա կողմից հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությանը, ինչպես նաեւ էթնոցիդ և պատրիցիդ,
— անհրաժեշտ է դա ամրակայել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, թույլ չտալով միջազգային կառույցների կողմից հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի օբյեկտի միջև, կանխել պատմության աղավաղումները, հարցի էության խաթարումներն ու Ճշմարտության շրջանցումը։
Ադրբեջանի վարած եղեռնագործ քաղաքականության և հայերի հանդեպ իրականացվող ցեղասպանության վերաբերյալ լիարժեք իրավական գնահատական տալու նպատակով և նշված թեման համարելով առաջնահերթ, համազգային խնդիր, կոչ ենք անում.
— աջակցել Երեւանյան խմբի նախաձեռնությանը եւ գործունեությանը, աջակցել նրա աշխատանքին, ինչպես նաև դառնալ լիիրավ մասնակից:
***
— «Ադրբեջան» — նկատի են առնվում երեք հանրապետություններ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն (28.5.1918-28.4.1920), Ադրբեջանական ԽՍՀ (28.4.1920-30.8.1991), Ադրբեջանի հանրապետություն (սկսած 30.8.1991), ինչպես նաեւ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության տարածքում Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներ (22.4.1918-26.5.1918):
- Վահան Բաբախանյան, «Հայկական ընկերակցություն» (Սանկտ-Պետերբուրգ), Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր
- Հրայր Ուլուբաբյան, հասարակական գործիչ
- Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
- Մարտին Իսրայելյան, Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում
- Ալբինա Սուքիասյան-Դոլբակյան, «Արարատ» հայկական մշակութային-կրթական միություն, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ (Մոսկվա)
- Բակուր Կարապետյան, «Շուշի» բարեգործական Հիմնադրամ
- Գրիգորի Այվազյան, Ադրբեջանահայերի Ասամբլեա
- Կոնստանտին Տեր-Հովհաննիսյան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր
- Ելենա Խաչատրյան, «Армения, не побежденная судьбой» և Լ.Հ. Մելիք-Շահնազարյանի հավաքածու «О войне и о победе» կազմող
- Տատյանա Մինասյան, հասարակական գործիչ:
«Երեւանյան խմբի» անունից՝
Վահան Բաբախանյան
Երևան
2017 թ. հոկտեմբերի 2
+7 911 022-9633 viber, whatsapp
skype bvahan
1 ping
[…] усилия по этой теме. Принято открытое Обращение: — на армянском языке — на русском языке Noyan Tapan Please follow and like […]