01.02.2017 թ. Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստի հրավեր

Նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը, 01-02-2017 թվականին, Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 19-00-ին, (ֆրանսիա)

ժամը 11-00-ին (Լոս Անժելոս, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված  նիստին:

Նիստի օրակարգ

  1. «Խնուս» մշակութային հիմնադրամի կողմից 2017 թ. փետրվար ամսին Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ հայաբնակ քաղաքներում Արեւմտյան Հայաստանի մասին «Տունդարձի ճամփան» ֆիլմի ցուցադրության եւ «Այբ Քե» ժողովածուի շնորհանդեսի միջոցառումների վերաբերյալ:
  2. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից 2017 թ. մարտ ամսին Երեւանում կազմակերպվող «Այլակրոն հայերը» թեմայով Խորհրդաժողով – կլոր սեղանի միջոցառման վերաբերյալ, որպես այս թեմայով ծրագրված աշխատանքների երկրորդ փուլ:
  3. Տարբեր հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

31.01.2017թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seventeen − 5 =