Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողով

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողով

 

Նանձնաժողովի նախագահ` Լեվոն Բեկլարյան

Հանձնաժողովի անդամներ`

 

Հանձնաժողովի աշխատանքի ուղղություններն են.

Հանձնաժողովը խնդիր ունի իրականացնելու Հայոց լեզվի ուղղագրության միասնականացման հարցը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Կրթության եւ գիտության հանձնաժողովի խնդիրն է.

Կրթության բնագավառում ազգային դպրոցի ձեւավորումը, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող եւ համակողմանիորեն զարգացած, պետականության, հայրենասիրության եւ ազգային ավանդների մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձեւավորումն է: Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Կրթության եւ Գիտության Հանձնաժողովը խնդիր ունի մշակել ու պատրաստել իրավական փաթեթներ, որոնք կդառնան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության եւ Գիտության նախարարությունների ծրագրային հիմքը:

-Իրականացնել Հայոց լեզվի ուղղագրության միասնականացման աշխատանքը:

-Նպաստել հայերենի բարբառների ուսումնասիրման աշխատանքներին:

-Արեւմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի, Արտերկրի Հայկական կրթական եւ մշակութային կենտրոններում իրականացնել միատարր կրթական եւ մշակութային քաղաքականություն, հանուն հայ ազգային արժեքների պահպանման եւ զարգացման:

Կազմակերպել ազգային կայուն, գիտական եւ կրթական համակարգ, հետեւեալ բաժիններով:

-Նախակրթական եւ միջնակարգ կրթություն իրականացնող ուսումնա-դաստիարակչական հաստատություն:

-Հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն

-Վարժարան՝ ավանդական եւ այլընտրանքային մանկավարժական մեթոդների զուգորդմամբ հանրակրթական ծրագրեր:

-Կրթահամալիր՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում:

-Համալսարան՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության եւ տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական եւ լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների եւ ուսումնառության կազմակերպմանը:

-Բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իրականացնում է գիտության, տնտեսության եւ մշակույթի մի շարք ուղղություններ:

-Ակադեմիա բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է որոշակի ոլորտներում՝ գիտության, տեխնիկայի, տնտեսության, կրթության, մշակույթի համապետական զարգացմանը:

-Որպես կրթության, գիտության եւ հասարակական դաստիարակության եւ ազգային գաղափարախոսության կարեւորագույն գործոն, հասարակական ասպարեզում հատուկ ուշադրություն եւ ուղղություն սահմանել զանգվածային լրատվական ոլորտների վրա՝ հրատարակչական գործ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, համացանց:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 + 10 =