ՅՈՒՆԵՍԿՈ. Թուրքիայում հայերենի Համշենի բարբառը վերացման վտանգի տակ է

Հայոց լեզվի Համշենի բարբառը 18 լեզուներից մեկն է, որը Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Այս մասին են վկայում վերացման վտանգի տակ գտնվող աշխարհի լեզուների քարտեզի տվյալները, հաղորդում է Horizon Weekly-ն:

Այս պահին քարտեզում բարբառը դասակարգված է որպես վտանգի տակ գտնվող լեզու: Զեկույցում, սակայն չի նշվում, թե քանի մարդ է տիրապետում Համշենի բարբառին:

Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող մյուս լեզուներն են լազերենը եւ պոնտիական հույների լեզուն:

Քարտեզը լեզվի պահպանման աստիճանը ցույց է տալիս 9 գործոններով, որոնցից ամենակարեւորը սերնդեսերունդ լեզվի փոխանցումն է: «Վտանգի տակ» նշանակում է, որ երեխաները տանը որպես մայրենի լեզու արդեն այն չեն սովորում:

Ընդհանուր առմամբ  Քարտեզի տվյալներով աշխարհի լեզուների 40 տոկոսը վերացման վտանգի տակ է:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five − 2 =