Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)
Նախագահության ընդլայնված նիստի օրակարգ
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի, 13-06-2018 թ., Skype-ով
Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)
ժամը 20-00-ին, (ֆրանսիա)
ժամը 11-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության ընդլայնված նիստին:
Նիստի օրակարգ
1) 2018 թ. մայիսի 27-ից 28-ը Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված ՀՀ-ում կազմակերպված տոնական միջոցառումներին եւ արարողություներին, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների եւ քաղաքացիների մասնակցության մասին:
2) 2018 թ. մայիսի 30-ից հունիսի 1-ը Երեւանում Սփյուռքի նախարարության կազմակերպած Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների մասնակցության մասին:
3) 2018 թ. հունիսի 11-ին Երեւանում կայացած «Ադրբեջանում Հայերի ցեղասպանության իրավական գնահատման վերաբերյալ Երեւանյան խմբի» նիստի մասին: (Զեկուցող՝ Վահան Բաբախանյան)
4) ԱՄՆ 28–րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճռի իրականացման վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ՄԱԿ-ին ուղղված դիմումնագրի մասին:
5) Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: ԱՀՀ նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Արմենակ Հարմանդայանի դեմ Փարիզի դատարանում «մահվան սպառնալիքի» կեղծ մեղադրանքով՝ քրեական գործ հարուցելու եւ դրա վերաբերյալ Ֆրանսիական դատարանի կայացրած արդարացի վճռի մասին:
6) 2018 թ. մայիսի 27-ից հունիսի 4-ը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 7-րդ նստաշրջանի կայացրած որոշումների եւ արդյունքների մասին:
7) Այլ հարցեր:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան
12.06.2018թ.