Մամլո հաղորդագրություն
Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ-ին կյանքի կոչելու եւ իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) հաստատումը ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա
Ամփոփելով 2011-2018 թթ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, այդ թվում՝1918-1920 թթ. ընթացքում հայ ժողովրդին տրված իրավունքների վերաբերյալ իրավական – քաղաքական միասնական փաթեթը, որը չորս լեզուներով՝ արեւելահայերեն-արեւմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, տեղադրված է կառավարության եւ խորհրդարանի http://gov-wa.info , https://parliament-wa.info կայքերում, «Իրավական փաթեթ» բաժնում:
Ամբողջացնելով Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված օրենսդրական աշխատանքները եւ դրա արդյունքում ձեւավորված իրավական – քաղաքական – օրենսդրական դաշտը, որի եզրափակիչ մասն է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկումը, հանրաքվեն եւ դրա արդյունքներով Սահմանադրության ընդունումը:
Ընդունելով, որ Արեւմտյան Հայաստանի հայերի պետականաշինության ոլորտում իրականացված աշխատանքներն ավարտված են. ձեւավորված են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահի ինստիտուտը, կառավարությունը, խորհրդարանը եւ դրանց իրավաչափության ապահովման գործընթացներն ավարտված են:
Նկատի առնելով, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ճանաչել, միացել եւ վավերացրել է առավել կարեւոր Հռչակագրերը, Կոնվենցիաները, Միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին», «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին», «Գաղութացված երկրներին անկախություն շնորհելու մասին», «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիաները, Սեւրի խաղաղության պայմանագիրը, «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» Հռչակագիրը, «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիան եւ այլ…
Հաշվի առնելով, որ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործընթացում եկել է նոր փուլ թեւակոխելու ժամանակը:
Որպես միջազգային իրավունքի սուբյեկտ` հանդիսանալով 20-րդ դարի 20-ական թթ. Հայաստան պետության անխզելի շարունակողը (continuity) Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ստանձնել է Հայաստան պետության բոլոր իրավունքներն ու պարտականությունները
եւ համաձայն` «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիայի (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա) տիրապետում է անհրաժեշտ հատկանիշների` ա) մշտական բնակչություն, բ) որոշակի տարածք, գ) կառավարություն, դ) այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու ունակություն,
հայտարարել է իր մշտական, դրական, զինված չեզոքությունը:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) որոշում է կայացրել դիմել ՄԱԿ-ին անդամակցության, ինչպես նաեւ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա:
Համապատասխան դիմումնագրերը 2018 թ. մայիս ամսին ուղարկվել են ՄԱԿ:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Լրատվական Ծառայություն
4 հունիս 2018 թ. , Երեւան,
E-mail: [email protected]