Հարգելի գործընկերներ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներ, հարգելի Նախագահ, Վարչապետ եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնյաներ, ողջունում եմ Ձեզ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 7-րդ նստաշրջանում:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 17.09.2017 թ. տեղի ունեցած 6-րդ նստաշրջանից հետո հրավիրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության 14 ընդլայնված նիստ: Այդ նիստերին միշտ հրավիրվել են մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնյաներ, ինչպես նաեւ պատգամավորներ՝ Խորհրդարանի Մշտական հանձնաժողովների անդամներ, իրենց իսկ ներկայացրած հարցերի քննարկումներին մասնակցելու համար:
- Այժմ խոսենք կատարված աշխատանքի մասին:
17.09.2017 թ.-ին տեղի ունեցած 6-րդ նստաշրջանից հետո անմիջապես մեկ օր անց սկսվել է Խորհրդարանի արդյունավետ եւ ակտիվ աշխատանքը, այսպես՝
- 2017 թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 20-ը, Հայաստանի Հանրապետության Կառավարություն կողմից Երևանում կազմակերպված Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական վեհաժողովին պաշտոնապես հրավիրված են եղել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների 17 ներկայացուցիչներ, ներկայացվել են 11 զեկույցներ, որոնք ընդգրկել են համաժողովի օրակարգի բոլոր հարցերը, իսկ պատգամավոր Սաիդա Օհանյանը իր զեկույցը ներկայացրել է համաժողովի ընդհանուր նիստին: Համաժողովին մասնակցում էին 1900 պատվիրակ աշխարհի բոլոր երկրներից: Ներկայացնեմ մեր պատվիրակներին.
- Փաշաբեզյան Տիգրան
- Տեր-Սարգսյան Արմեն
- Խամոյան Ռադիկ
- Քեշիշօղլյան Պետրոս
- Միքայելյան Արտաշես
- Բաբախանյան Վահան
- Գյուլոյան Յուլիա
- Գրիգորյան Էռնեստ
- Հարմանդայան Արմենակ
- Քոսայան Վրեժ
- Օհանյան Սաիդա
- Կերսելյան Սուրեն
- Հարությունյան Հայկ
- Տրապիզոնյան Գալուստ
- Փոլատով Էդուարդ
- Մհերյան Սամվել
- Տեր-Հովհաննեսով Կոնստանտին
2) Միջազգային պայմանագրերի վերաբերյալ:
Տեղի ունեցան նիստեր, որտեղ քննարկվեցին Միջազգային Պայմանագրերի, Կոնվենցիաների, Հռչակագրերի եւ այլ փաստաթղթերի վավերացման հարցեր:
Այդ քննարկումների արդյունքում ընդունվեցին համապատասխան Օրենքներ Կոնվենցիաները եւ Հռչակագրերը ճանաչելու, վավերացնելու եւ դրանց միանալու վերաբերյալ:
Գործող օրենքի համաձայն դրանք ներկայացվում են ձեր հաստատմանը որպես օրակարգի 7-րդ հարց:
- «Սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրի» ուղղությամբ կատարվել են աշխատանքներ ու առաջադրվել նոր ծրագրեր:
- Ձեւավորվել է Ադրբեջանի Հանրապետությունում իրականացված Հայերի ցեղասպանության իրավական գնահատականի եւ ադրբեջանահայության իրավունքների պաշտպանության ծրագրերի վերաբերյալ Երևանյան խումբը եւ ընդունվել է հայտարարություն:
- Հատուկ աշխատանքներ են տարվել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի եւ Ռուսաստանի Դաշնության Համայնքային կառույցների համագործակցություն իրականացնելու ուղղությամբ:
- Համշենուհի» համշենահայ կանանց միջազգային միության ներկայացուցիչները մասնակցել են 2017 թ. դեկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած «Էտնո Էրատո» («ЭТНО – ЭРАТО 2017 )» Եվրասիական տարածաշրջանի ազգային տարազների միջազգային մրցույթին, որտեղ մեր ներկայացուցիչը դարձել է միջազգային այդ հեղինակավոր մրցույթի դափնեկիր:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահը եւ պատգամավորները մասնակցել են «Ռուս – հայկական համագործակցություն. արդյունքները, հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով միջազգային համաժողովին, որ կազմակերպված էր Մոսկվայում 15-ը դեկտեմբերի 2017 թ. «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի կողմից:
- 14 դեկտեմբեր 2017 թ. Մոսկվայում կայացել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների տարածաշրջանային ժողով-խորհրդակցություն:
- 2017 թ. դեկտեմբերի 14-18-ը ՌԴ ԶԼՄ-ների եւ Վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել արդյունավետ քննարկում եւ մտքերի փոխանակություն:
- Մեր եւ մեր գործընկերների մշտական ուշադրության կենտրոնում են եղել Մերձավոր Արեւելքի իրադարձությունները եւ մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների պաշտպանության հարցերը:
- Արեւմտյան Հայաստանի հայերի քաղաքացիության շնորհման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, միաժամանակ լրացնելով նախկինում թույլ տրված բացթողումները:
- 2018 թ. հունվարից աշխատանքներ են տարվում իրականացնելու Ռուսաստանի Կառավարության ընդունած «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին») 11.01.1918 թ. (հին տոմարով 27.12.1917 թ.) Դեկրետի 100-ամյա հոբելյանին նվիրված «Դեկրետի պատմական նշանակությունը եւ արդիականությունը» թեմայով միջազգային կոնֆերանս եւ հեռուստակամուրջ՝ «Մոսկվա – Երեւան – Սանկտ Պետերբուրգ – Փարիզ – Դոնի Ռոստով – Լոս Անջելես – Վոլգոգրադ – Բեռլին – Սոչի – Ստոկհոլմ – Երուսաղեմ»՝ քաղաքական գործիչների, ազգային խորհրդարանների պատգամավորների, կուսակցությունների ներկայացուցիչների, առաջատար հասարակական գործիչների գիտնականների, պատմաբանների, վերլուծական կենտրոնների մասնակցությամբ:
- Ընդունվել է որոշում Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի տարածաշրջանային միավորումներ կազմավորելու վերաբերյալ:
- Երեւանում 20.01.2018 թ. տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության դե ֆակտո ճանաչման 98-րդ տարեդարձի (19.01.1920 թ.), Սարդարապատի հերոսամարտի, Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի եւ հայ ազատարար զինվորի մեծարման հանդիսավոր նիստ – միջոցառում, մասնակցությամբ ազգագրական համույթների եւ Արսեն Հակոբյանի «Քառորյա պատերազմ» վավերագրական ֆիլմի ցուցադրության:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռադիկ Խամոյանի կողմից Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել մի խումբ ազատամարտիկների:
- Սանկտ – Պետերբուրգում՝ 21.01.2018 թ., Արեւմտյան Հայաստանի Հանրապետության եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում կազմակերպվել է գիտաժողով՝ նվիրված Բաքվում 13-20 հունվար 1990 թ. Ցեղասպանության գործողությունների զոհերի, Հրանտ Դինքի, Հայաստանի Հանրապետության հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անկախության դե ֆակտո ճանաչման 98-րդ տարեդարձի կապակցությամբ:
- 2018 թ. հունվարին «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանի կողմից ձեռնարկվեցին համապատասխան քայլեր եւ ուղարկվեց դիմում Կարո Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հարցով:
- Աֆրինում (Սիրիայ) Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ռազմական գործողության վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը հանդես եկավ հատուկ դիրքորոշումով՝ արձագանքեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակության Իրան ու Իրաք այցելության ժամանակ տեղի ունեցան հանդիպումներ հայ ու ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:
- Արցախյան շարժման սկզբնավորման 30-ամյակին եւ 1988 թվականի փետրվարի 20-ի ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդի Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս գալու պատմական որոշմանը նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին:
- «Ազգային արմատներէն հեռացած հայերու ուսումնասիրութեան կենդրոնի» գործարկման ծրագրի լրացումները հաստատվեցին:
- 2018 թ. ապրիլի 24-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներն ու քաղաքացիները մասնակցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիշատակի ու ոգեկոչման միջոցառումներին:
- Աշխատանքներ են տարվում Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի Պատրիարքության հոգեւոր ճեմարանում Արեւմտյան Հայաստանի երիտասարդների ընդունելությունը կազմակերպելու համար:
- 2018 թ. մայիսի 8-ին եւ 9-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորները, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներն եւ քաղաքացիները մասնակցեցին Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:
- 2018 թ. մայիսի 14-ին կայացել է «Ռուս-հայկական գործընկերային հարաբերությունները» անվանումով խորհրդաժողով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների ու պատգամավորների 7 ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկայացված զեկույցները հրապարակվել են հատուկ գրքով: Խորհրդաժողովի կազմակերպիչ ու ժողովածուի հրատարակիչ Վահան Բաբախանյան:
- 2018 թ. մայիսի 27-ից 28-ը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորները, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներն ու քաղաքացիները մասնակցեցին Երևանում, Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում կազմակերպվող տոնական միջոցառումներին եւ արարողություներին նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:
- 2018 թ. մայիսի 30-ից հունիսի 2-ը Երևանում կազմակերպվող Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին մասնակցելու է մեր պաշտոնական պատվիրակությունը, հրավերները ստացված են:
- Հայաստանի Հանրապետությունում արդի իրավիճակի վերաբերյալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը հայտնել է իր դիրքորոշումը, որտեղ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցները սկզբից իսկ ողջունել են հայ երիտասարդության ու պատանիների իրականացրած թավշյա հեղափոխությունը, որը, ինչպես եւ նշել ենք ապրիլի 23-ի, 28-ի եւ 30-ի պաշտոնական երեք հրապարակումներից մեկում՝ հայության համաշխարհային համախմբման եւ նոր ազգային – պետական զարթոնքի սկիզբը դրեց:
Հավելենք նաեւ, որ եթե Հայաստանի Հանրապետության ինքնամաքրումն ու նորացումը տեղի ունեցավ 2018 թ: ապրիլ-մայիսին, ապա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում՝ նախագահական համակարգում, կառավարության մեջ եւ խորհրդարանում՝ մեր ինքնամաքրումն ու նորացումը տեղի էր ունեցել դեռեւս 2017 թ: հունիսի 11-ին, շուրջ մեկ տարի առաջ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում:
Այն ժամանակ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքով՝ վաղաժամ դադարեցվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Թիերի Աբրահամյանի լիազորությունները:
Բայց այս մասին ավելի հանգամանալի «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող ներկա իրավիճակի մասին» բաժնում:
3) Կայացված որոշումները:
Մի քանի խոսք կարեւորագույն այն որոշումների եւ օրենքների վերաբերյալ, որոնք ընդունվել են Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից 6-րդ նստաշրջանից հետո ընկած ժամանակահատվածում:
- Դա առաջին հերթին Խորհրդարանի կողմից ընդունված 34 Միջազգային Պայմանագրերի, Կոնվենցիաների, Հռչակագրերի վերաբերյալ ընդունված համապատասխան Օրենքներն են վավերացման մասին:
- Երկրորդ, որոշումներ, որոնք ընդունվել են միջազգային ու միջպետական բանակցությանների արդյունքներով:
- Երրորդ, որոշումներ, որոնք վերաբերում են Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայերի անվտանգության ու պաշտպանության հարցերին, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի տարածաշրջանային միավորումներ կազմավորելու վերաբերյալ:
- Չորրորդ, որոշումներ արտերկրի հայության կառույցների հետ սերտ համագործակցության ու փոխօգնության վերաբերյալ:
- Հինգերորդ, իրավական, գաղափարական, քարոզչական ոլորտներում կայացված որոշումներ ու աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանություն վերաբերյալ, այդ թվում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքէջերի գործարկում եւ համագործակցություն տարբեր երկրների ԶԼՄ-ների հետ:
- Եւ վերջապես վեցերորդ, որոշում համագործակցության ու պատասխանատվության կոչելու ու հրավիրելու մեր երիտասարդներին՝ նորացնելու, երիտասարդացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ողջ պետական համակարգը.
4) Այժմ ցանկանում ենք անդրադառնալ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ:
Ինչպես գիտեք Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում որոշում ընդունվեց վաղաժամ դադարեցնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Թիերի Աբրահամյանի լիազորությունները, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:
Համպատասխան որոշումը Ձեր կողմից ընդունվել է, որտեղ մանրամասն ներկայացվել է նրա կողմից կատարված պետական հանցագործությունները, ինչպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցի նկատմամբ, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների: Այդ որոշումը 6-րդ նստաշրջանում պաշտոնապես գրավոր հասցվել է քաղաքացի Արմենակ Թիերի Աբրահամյանին:
Այդ թվում՝ որոշում է ընդունվել կազմել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության ու Խորհրդարանի համատեղ հանձնաժողով, որին եւ հանձնարարվել է իրականացնել վերոնշյալ որոշման բոլոր կետերը:
Արմենակ Թիերի Աբրահամյանը չի պատասխանել մեր գրավոր դիմումներին, որոնք երեք անգամ ուղարկվել են նրա հասցեին, գիտակցաբար շրջանցել է դրանք:
Մի որոշ ժամանակ անց, հավանաբար փորձելով ուշքի գալ եւ չըմբռնելով, որ գնացքն արդեն անվերադարձ մեկնել է, նա եւ նրա հանցակից – ձեռնածու ոմն Գառնիկ Սարգսյան, որ ինքնակոչ վարչապետների շարքն է համալրել, որպեսզի փորձեն խուսափել պատժից ու կատարել ներկայի տերերի՝ հայ ժողովրդի թշնամիների հանձնարարականը, մի թունավոր արշավ սկսեցին վարկաբեկելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը եւ նրա իրավաչափ պետական կառույցները:
Մարդկային կերպարանքը կորցրած եւ բարոյական արժեքներից հրաժարված՝ նրանք սկսեցին կեղծ մեղադրանքներ հնչեցնել ու բոլորին անվանել «ազգի դավաճաններ», այդ թվում եւ Խորհրդարանի այն պատգամավորներին (ինչպես նաեւ Կառավարության պաշտոնյաներին), որոնք բաց տեքստով եւ սկզբունքային ձեւով քվեարկել են նրա լիազորությունների դադարեցման որոշման օգտին:
Կեղտոտ այդ սադրանքը, ըստ երեւույթին միամտորեն ընկալելով որպես հավելյալ ճնշման միջոց պատգամավորների ու պաշտոնյաների վրա, տարածեցին իրենց կողմից սեփականշնորհված ու վերաբարձ անվանումներով անվանակոչված կայքերում ու սոցիալական ցանցերում՝ բացահայտորեն կանգնելով հայ ժողովրդին ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությանը դավաճանելու ուղու վրա:
Ահա մի քանի ճչացող օրինակ նրանց դավաճանության, հանցագործ ու սադրիչ գործունեության մասին:
Սակայն այդ ո՞վ է հիմա գոռում – գոչում ու աջ – ձախ դավաճաններ անվանում նախկին գործընկերներին, այդ նա եւ նրանք չե՞ն, որ դավաճանել են՝ ընկերությանը, գործընկերությանը, պետական իրավաչափ (լեգիտիմ) համակարգին, հայերի իրավունքների զարգացող գործընթացին, ազատության, արդարության ու իրավունքի բոլոր տեսակի արժեքներին… դավաճանելով, առաջին հերթին, նույնինքն բարոյականությանը՝ գլորվելով ընդհուպ մինչեւ անբարոյականության ամենացածր աստիճան, որից ներքեւ իրականում հնարավոր չէ գայթել ու գահավիժել:
Այդ նրանք չե՞ն, որ «Սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման ծրագրի» վերաբերյալ Խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Փոլատովի նախագծերը սկզբում քաջալերեցին, հետո գողացան ու ձախողեցին դրանք, տարածելով ամենուր, թե այդ ծրագրերին դեմ են Արցախի իշխանությունները:
Նրանք չե՞ն, որ վախից սփրթնած, ստորաքարշ «պաշտոնական» դիմում էին գրում Փարիզի մզկիթի առաջնորդին, հրաժարվում իրենց քաղաքացուց, նրան պաշտպանելուց, ի միջայլոց տեղեկացնելով դիմացի կողմին, որ տղան իբրեւ թե՝ Արեւմտյան Հայաստանի քաղաքացի չէ, ոչ էլ Ֆրանսիայի Հանրապետության, այլ իրենց «հետաքննության» տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, միաժամանակ իրենց կողմից մեղադրանք առաջադրելով ու դատապարտելով արարքի հեղինակին, այն դեպքում, երբ ֆրանսիական դատարանը արարքի մեջ հանցանք չգտավ:
Նրանք չե՞ն, որ նախանձից վարկաբեկման կեղտոտ քարոզարշավ են ձեռնարկել Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի դեմ, մարդու՝ ով կյանքը նվիրել է տարածաշրջանում հայ եւ այլ բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին, ինչի արդյունքում էլ իրականում այժմ հայտնվել է թուրքական իշխանությունների կազմակերպած դատական հետապնդումների տակ:
Նրանք չե՞ն, որ հայերենի ոսկեղենիկ բառապաշարին անտեղյակ, այն աստիճանի անգրագետ, որ չկարողանալով ըմբռնել հայերեն նախադասության բուն իմաստը՝ Փարիզի դատարանում դատական հայց են հարուցում նախկին ընկերոջ ու գործընկերոջ նկատմամբ՝ հետեւյալ նախադասությունը «առանց ապացույցներ ներկայացնելու Հարմադայանին դավաճան կոչելով դուք ձեզ մահվան դատապարտեցիք», «դուք ձեզ դատապարտեցիքը» կամայական կերպով կարդալով ու թարգմանելով «ես քեզ մահվան եմ դատապարտում»: Անգրագիտության մի զարմանալի օրինակ, որտեղ նույնիսկ եզակիներն ու հոգնակիները զանազանելու կարողությունն է բացակայում:
Եվ կամ մեղադրանքի 2-րդ կետում, ամբողջովին անտեղյակ ու անգրագետ ոչ միայն հայերենից այլեւ Հայոց պոեզիայից, Պետրոս Դուրյանի բանաստեղծական գոհարից՝ «Լճակ» բանաստեղծությունից, որտեղ գործածված է այդ բառը, մեղադրանքի մեջ նշում են. «Հարմադայանը «խոկալու» առաջարկ է անում, այսինքն՝ սեւ մութ տեղեր է ուղարկում մեզ»:
Ուստի, այս ամենով հանդերձ, միանգամայն բնական է, որ կոչ ենք անում մեր հայրենակիցներին աշխարհի բոլոր ծայրերում բնակվող. զգուշացե՛ք Արմենակ Թիերի Աբրահամյանի, նրա ձեռնածու հանցակիցների, նրանց հետ կապ ունեցող կառույցների հետ հարաբերվելուց, առավել եւս համագործակցելուց:
Այնպես է երեւում, որ կարիքը կա այդ մասին նորից տեղեկացնել արտերկրի հայությանը, հայկական կազմակերպություններին ու միություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հայ եւ օտար ԶԼՄ-ներին, Հայաստանի Հանրապետության Կառավարությանը, Արցախի Հանրապետության իշխանություններին, Հայկական Հարցին առնչվող բոլոր պետություններին, այդ թվում եւ Մերձավոր Արեւելքի:
Ավելին, Արմենակ Թիերի Աբրահամյանը հիմա արդեն ուղղակի քրեական հանցագործություններ է կատարում, զբաղված է զեղծարարությամբ, երբ վաճառում է Արեւմտյան Հայաստանի անձնագրեր: 2017 թ. հունիսի 11-ին լիազորությունների դադարեցումից հետո նա չունի ոչ մի իրավունք շնորհելու Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն: Տարբեր երկրներում բնակվող անտեղյակ մարդկանցից գումարներ հավաքելով ու սեփականացնելով է զբաղված, դրանք գործածելով անձնական նպատակների համար: Զեղծարարությունը եւ գողությունը (դրամական միջոցների յուրացումը) բոլոր երկրներում, այդ թվում՝ ֆրանսիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Թուրքիայում ու Շվեյցարիայում հանդիսանում է քրեորեն պատժելի արարք: Մեր կողմից պատրաստված են համապատասխան փաստաթղթեր մոտակա ժամանակահատվածում քրեական պատասխանատվության կանչելու Արմենակ Թիերի Աբրահամյանին՝ կատարած հանցագործությունների, այդ թվում՝ զեղծարարության եւ դրամական միջոցների յուրացման մեղադրանքներով:
Անհրաժեշտ է նաեւ իրազեկված լինել, որ Արմենակ Թիերի Աբրահամյանը գիտակցաբար մոլորեցնում է ազնիվ ու հայրենասեր հովանավորների՝ գումարներ կորզելով նրանցից ու նրանց անունից հանդես գալով: Անհրաժեշտ է նաեւ իրազեկված լինել, որ նրա կողմից տարվող կեղտոտ, սադրիչ ու հանցագործ վարքն ու գործը վարկաբեկել է առաջին հերթին հենց իր անունը, ապա եւ իր ձեռնածու հանցակիցների… Ու բոլորովին կարիքը չկա, որ ազնիվ, անշահախնդիր ու հայրենասեր մարդկանց ու բարերարների անունները նույնացվեն այդ հանցագործների ու հայ ժողովրդի դավաճանների անունների հետ:
Այսքանը սրա մասին:
Ամփոփելով մեր խոսքը նկատենք, որ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության նոր օրը, մեր բոլորի սիրելի ու պաշտելի նոր օրն է, որը մենք միասին ապրել ենք շուրջ մեկ տարի առաջ: Այնպես է երեւում, որ պատմական զարգացումն ու գործընթացը գիտեն իրենց գործն ու անելիքը եւ շատ լավ է ու չափազանց ուրախալի, որ մենք համահունչ ենք դրան:
Այդպես համահունչ էլ շարունակելու ենք մեր ճանապարհը եւ համոզված ենք, որ դա է միակ ուղին՝ ոչ թե ձեւացնելու, այլ իսկապես պաշտպանելու Արեւմտյան Հայաստանի հայության, հայության բոլոր իրավունքները, դրանք կյանքի կոչելու եւ իրականացնելու համար:
Արմեն Տեր–Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
29.05.2018 թ.