Քնեսեթի առնվազն 50 անդամ աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, որը ներկայացրել էր պատգամավոր Իցիկ Շմուլին:
Օրինագծին աջակցել են ինչպես կոալիցիայի ներկայացուցիչները, այնպես էլ ընդդիմադիր «Լիկուդ», «Սիոնիստական ճամբար», «Մերեց», «Հրեական տուն» եւ «ՇԱՍ» կուսակցությունները: Այս մասին հաղորդում «Jewish Press»-ը:
Օրինագիծը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ամեն տարի այն հատուկ օր նշել: Բացի այդ, պատգամավորները առաջարկում են, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի ասորիների ցեղասպանությունը:
Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնը որոշել է միանալ այս նախաձեռնությանը՝ ասելով, որ ինքը կանի ամեն ինչ օրինագիծն առաջ տանելու համար:
«Jewish Press»-ը նշում է, որ դեռ հայտնի չէ, թե վարչապետ Բենիամին Նեթանյահուն ինչպես կարձագանքի նախաձեռնությանը: