Հրամանագիր
Թիւ 23 – 2014.08.10
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության նախագիծը մշակելու վերաբերյալ
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ստեղծման 10-րդ,
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմավորման գործընթացի սկզբնավորման 4-րդ տարեդարձի,
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի ձեւավորման,
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության փաստի,
այն է՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ձեւավորման փաստի կապակցությամբ՝
հաստատում եւ վերահաստատում ենք, որ
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան)
ազատ, անկախ, ինքնիշխան, սոցիալական, իրավական, ժողովրդավարական,
ինչպես նաեւ մշտական զինված, դրական չեզոք պետություն է,
ինչը հիմնավորված է հետեւյալ հռչակագրերի, որոշումների, օրենքների եւ իրավական փաստաթղթերի վրա՝
- Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի hիմնադիր ժողովի որոշման-17.12.2004 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդարանի պատգամավորների ընդունած հռչակագրի-20.01.2007 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին հռչակագրի-04.02.2011 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի չեզոքության մասին որոշման-29.03.2011 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի մասին հրամանագրի-21.10.2011 թ.,
- Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագրի-26.12.2012 թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին հռչակագրի-24.05.2013 թ.,
- ԱՀՀ Նախագահի հրամանագրի, Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920-ի Հայկական պետության շարունակությունը: Թիւ 12 – 2014-02-23:
եւ ըստ այդմ՝
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովին (Խորհրդարանին) առաջարկում ենք ձեւավորել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման հանձնաժողով եւ ձեռնարկել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մշակումը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ձեւի եւ բովանդակության համար՝ որպես հիմք ընդունելով Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության վերաբերյալ վերոհիշյալ հռչակագրերը, որոշումները, օրենքներն ու իրավական փաստաթղթերը:
Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ
10.08.2014 թ.