Շնորհավորական ուղերձ Գերմանիայի Դաշնության Կանցլեր Անգելա Մերկելին
Մեծարգո Կանցլեր
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները՝ նախագահը, խորհրդարանը եւ վարչապետը սրտանց շնորհավորում են Ձեզ Գերմանիայի Դաշնության Կանցլեր վերընտրվելու կապակցությամբ:
Համոզված ենք, որ Գերմանիայի Դաշնության Կանցլերի այս շատ պատասխանատու պաշտոնում Ձեր ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ մերձավորարեւելյան եւ համաշխարհային խնդիրներին համարժեք լուծումներ գտնելու հարցերը:
Մասնավորապես մերձավորարեւելյան խնդիրների խաղաղ ու արդարացի լուծման, այդ թվում՝ Հայկական եւ Քրդական Հարցերի վերջնական կարգավորման հեռահար նպատակներն են եղել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառույցների ձեւավորման պահանջը, նրա շուրջ 7-ամյա նախապատրաստական, իրավական-քաղաքական ծրագրային գործունեության փաստը:
Վերստին շնորհավորելով Գերմանիայի Դաշնության Կանցլերի բարձր պաշտոնում վերընտրվելու առթիվ, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն եւ պետականակերտ արդյունավետ գործունեություն պաշտոնավարման ողջ ընթացքում:
Հայտնում ենք Ձեզ մեր պատրաստակամությունը աջակցելու ռազմավարական նշանակության հարցերում՝ հանուն տարածաշրջանային կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման ու պահպանման:
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
15.03.2018 թ.