Մերձավոր Արեւեքում եւ հարակից տարածքներում օրեցօր զարգացող նոր իրողությունները հուշում են դրանց համապատասխան անվտանգության հայեցակարգ ունենալու անհրաժեշտության մասին:
Գաղտնիք չէ, վերջին տասնամյակներում Մերձավոր Արեւելքի հայ համայնքները կենսագործում են դժվարին ու վտանգավոր պայմաններում:
Այդ իմաստով՝
- նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը իրականում 1894-1923 թթ. հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով այնտեղ հաստատված հավաքականություն է,
- նկատի առնելով, որ Մերձավոր Արեւելքում ապրող հայությունը Բնօրրան Հայրենիք վերադառնալու իրավունք ունի այն պայմաններով, ինչպես դրանք նշված են 1918-1920 թթ. կայացված մի շարք որոշումներում, այդ թվում՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետում «Տաճկահայաստանի մասին», Սեւրի խաղաղության պայմանագրում, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ եւ այլ որոշումներում ու փաստաթղթերում,
նպատակահարմար ենք գտնում եւ առաջարկում մի մարմնի միջոցով իրականացնել խնդիրների մանրամասն ուսումնասիրություն եւ մշակել գործնական հայեցակարգ՝ Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Հայաստանում ապրող հայության անվտանգության բաղադրիչը բարձրացնելու համար:
Այս ուղղությամբ աշխատանքներ տարվել են, կարելի է օգտվել նաեւ արդեն եղած փորձից եւ նյութերից եւ միասնաբար ընթանալ հայության ու Հայաստանի առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերների հաղթահարման ճանարհով:
Արմեն Տեր-Սարգսյան,
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Երեւան,
19.09.2017թ.
Հայաստան – Սփյուռք 6-րդ համաժողով
III ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ – ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ
3.3 Արդի արտաքին մարտահրավերները եւ դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը