Երկրորդ նստաշրջանի 2-րդ նիստի արձանագրությունը

Քաղվածք № 2

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման երկրորդ նստաշրջանի երկրորդ նիստի արձանագրությունից

19-ը հոկտեմբերի, 2014 թ., Երեւան

Նիստի սկիզբը ժամը 10:00-ին, ավարտը՝ 17:00-ին:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում (այսուհետ տեքստում՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարան):
Ընտրված 64 պատգամավորներից գրանցվել են 55 պատգամավոր, 31-ը դահլիճում եւ 24-ը ինտերնետ կապով, որը կազմում է 86 տոկոս:
Քվորումը ապահովված է:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության եւ քաղաքականության մասին:

Որոշեցին` Ընդունել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթը՝ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը եւ քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայության իրավունքների պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ», որպես հիմք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների աշխատանքների:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության եւ քաղաքականության մասին:

Որոշեցին`

ա/ Բարձր գնահատական տալ այս 10 տարիների ընթացքում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կատարած աշխատանքին՝ ներհայկական եւ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում եւ այլ ձեւաչափերում:

բ/ Հաստատել, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, որպես Արեւմտյան Հայաստանի հայերի կազմակերպչական բարձագույն կառույց՝ անցնող տարիների ընթացքում կարողացավ ձեւավորել Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, ինչպես նաեւ դրա հիմքի վրա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցները:

գ/ Գտան, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը՝ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ, պետք է շարունակի աշխատանքները հաստատելու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերջնական իրականացումը Արեւմտյան Հայաստանի նկատմամբ:

դ/ Հասատեցին, որ հետագայում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը կարող է հիմք հանդիսանալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Խորհրդի:

ե/ Հայտարարեցին, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն ազգային արժեք է:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ելույթը «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ»-ի մասին:

Որոշեցին՝ Հաստատել «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ»-ը, որպես հիմք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների աշխատանքների:

Քվեարկության արդյունքները.

Կողմ -55, դեմ -0, ձեռնպահ – 0:

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ հայտարարություն՝ «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի մասին»:

Որոշեցին՝ Հաստատել «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության մասին» Հայտարարությունը:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումը ընդունված է միաձայն:

 

  1. Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործընթացի մասին: Հարցի քննարկմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության հասարակական – քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող հայերի իրավունքների պաշտպանության ռազմավարությունը, որպես իրավական – քաղաքական հատուկ ուղղություն հայկական խնդիրների լուծման ենթատեքստում:

Քվեարկության արդյունքները.

Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:

Որոշումը ընդունված է միաձայն:

 

Այսպիսով՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի առաջին գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքներն ավարտվեցին:

 

 

Արմեն ՏերՍարգսյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

Դիանա Գրիգորյան`

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար

 

19.10.2014թ.

Երեւան

Թողնել պատասխան

Your email address will not be published.

two × three =