1894-1923 թուականների ընթացքում Արեւմտեան Հայաստանը եղաւ մարդկութեան պատմութան ամենաարիւնալի դէպքերի թատերաբեմ, համակարգուած ձեւով `ֆիզիկապէս ոչնչացրեցին աշխարհի ամենահին բնիկ ժողովուրդներից մէկին` հայերին:
Հայերու ցեղասպանութեան արդիւնքում փորձ արուեց բնաջնջել մի քաղաքակրթութիւն, որն ըստ գիտնականների եւ ծագումնաբանների `քաղաքակրթութիւնների մեծագոյն աղբիւր էր հանդիսանում մարդկային քաղաքակրթութեան զարգացման ու առաջընթացի համար:
Ի յիշատակ մարտիրոսների, որոնք նահատակուեցին մարդկութեան դէմ կատարուած յանցագործութեան ժամանակ, 1965 թուականին յիշատակի յուշարձան կառուցուեց `Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը, մտամփոփութեան, խոհերի, յիշողութեան բարձունք, որ մենք կարող ենք համարել փոքր Արեւմտեան Հայաստան` Արեւելեան Հայաստանում:
Յուշահամալիրը բաղկացած է մի քանի մասերից :
Գրանիտէ գագաթը, որն ունի 44 մետր բարձրութիւն `խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը: Գագաթը ընդգրկում է երկու մասեր, որոնք խորհրդանշում են երկու Հայաստանները` Արեւմտեան եւ Արեւելեան:
Գրանիտէ 12 սիւները, որոնք շրջան են կազմում 1.5 մետր խորութեամբ անմար կրակի շուրջ, յաճախ սխալմամբ դիտարկւում են, որպէս Արեւմտեան Հայաստանի 12 նահանգներ:
Ծառուղում, յուշարձան տանող ճանապարհին, մօտ 100 մետրանոց պատին, փորագրուած են հայկական այն բոլոր տարածքների անուանումները, որտեղ տեղի են ունեցել զանգուածային ջարդերն ու կոտորածները:
1995 թուականից ի վեր, ծառուղու միւս կողմում, աշխարհի քաղաքական գործիչները ծառեր են տնկում, ստորագրութիւն դնում եւ յիշատակի բառեր արձանագրում ոսկեգոյն ցուցանակների վրայ:
1995 թուականին բացուեց Ազգային յիշատակի կենտրոն, որտեղ մենք գտնում ենք գերմանական լուսանկարիչների (Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր) հրապարակումներ, որոնք նկարագրում են այդ ժամանակաշրջանի իրադարձութիւնները: Մի յուշարձան յիշեցնում է եւրոպական նշանաւոր գործիչների խօսքերը. Շառլ Պեգինի, Ժան Ժորեսի, Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի, ովքեր պաշտպանեցին հայ ժողովուրդի իրաւունքները:
Այսօր, ապրիլի 27-ին, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւնը որոշում է ընդունել պաշտօնապէս կազմակերպել արարողութիւն Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցուած յուշահամալիրում, ցանկանալով հանրութեանը յիշեցնել հայ ազգի անկապտելի իրաւունքների մասին, այն մասին, որ պէտք է վերականգնել Արեւմտեան Հայաստանի ազատութիւնը, անկախութիւնն ու ինքիշխանութիւնը:
Արարողութիւնը համախմբում է ոչ միայն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնեաներին ու պատգամաւորներին, այլեւ Հայաստանի Հանրապետութեան, համայնքային ու հասարակական կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ ազգային փոքրամասնութիւնների պաշտօնական ներկայացուցիչներին:
Արարողութիւնը կ’աւարտուի պաշտօնական յայտարարութեան ընթերցմամբ:
Այս յայտարարութիւնը ներկայացուած է տարբեր պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների `յստակ, միանշանակ հաղորդագրութեան միջոցով:
Այն Մեծ տէրութիւններին պաշտօնապէս եւ վճռականօրէն յիշեցնում է իրենց յանձնառութիւնը պաշտպանելու ու վերականգնելու Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքները մինչեւ պետական կազմաւորում, դրանով իսկ հայերին եւ տարածաշրջանի բնակիչներին վերադարձնելու իրենց խաղաղութեան իրաւունքը, գոյութեան իրաւունքը, մշակութային արժէքները պաշտպանելու իրաւունքը, ինքնորոշման իրաւունքը, զարգացման ու առաջընթացի իրաւունքը, այնպէս ` ինչպէս երկիր մոլորակի միւս բոլոր ժողովուրդների համար:
Մենք բոլորս այսօր ներկայ ենք այստեղ արտայայտելու եւ վկայելու այս փաստը:
Այս իսկ պատճառով, մենք բոլորս `սիրելի հայրենակիցնէր, սիրելի բարեկամներ, Արեւմտեան Հայաստանի զաւակներն ենք: